Հութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

ՀՀ–ն պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի

«Միասնական Ջավախք» ժողովրդավարական դաշինքի առաջնորդ Վահագն Չախալյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքական կուսակցությունները պետք է դիրքորոշում ունենան Ջավախքի հայաթափման և այլ խնդիրների հետ կապված։ Նա նշել է, որ Ջավախքի հայաթափումը իրականություն է, գոյություն ունի։

ՀՀ–ը պետք է Ջավախքի հայաթափումը կանխող ռազմավարություն մշակի`դա կարող է լինել հայ–վրացական տնտեսական համագործակցության, համատեղ տնտեսական նախագծերի շրջանակներում։ Ջավախք պետք է գա «հայկական կապիտալ», որը կհավասարակշռի թուրք–ադրբեջանական տանդեմի տնտեսական էքսպանսիան այդ տարածաշրջանում, ինչպես նաև ստեղծելով տնտեսական ներուժ`աշխատատեղեր, կկանխեր տեղի հայերի արտագաղթը ՌԴ, ՀՀ–ը, իսկ Վրաստան–ԵՄ վիզաների ազատականացումից հետո նաև Եվրոպա։

Անհրաժեշտ է ՀՀ–ի օլիգարխների, ՌԴ–ի հայ գործարարների գումարներն ուղղել Ջավախքում գյուղատնտեսական, զբոսաշրջային, վերամշակող և այլ ոլորտներում տնտեսական հզորությունների ստեղծմանը`այլ կերպ տվյալ տարածաշրջանից միգրացիան կշարունակվի, ինչը հղի է լրջագույն վտանգներով ՀՀ–ի ազգային անվտանգությանը, հյուսիսային սահմանների անվտանգությանն ու նույն Վրաստանին, որի ամբողջ հարավային, հարավ–արևմտյան սահմանների երկայնքով մահմեդական «միջանցք» է ձևավորվելու։

Թուրքիան և Ադրբեջանը ակտիվ են թե Վրաստանում, թե կոնկրետ Սամցխե–Ջավախքում`նպատակը պարզ է, փոխել տարածաշրջանի էթնիկ–կրոնական, ժողովրդագրական դեմքն ու այդ տարածքը դարձնել թուրք–ադրբեջանական տանդեմի ազդեցության տակ գտնվող տարածաշրջան։ Բաքուն տնտեսական էքսպանսիայի և ներկայության ամրապնդման «դրական» փորձ ունի ադրբեջանաբնակ Քվեմո–Քարթլիի տարածաշրջանում։

Վրաստանի համար Թուրքիան շարունակում է մնալ տնտեսական կարևոր գործընկեր՝ հակակշիռ ռուսական շուկային ու ազդեցությանը, ինչպես նաև ռազմա–տեխնիկական ոլորտի ամրապնդման համար կարևոր գործընկեր:

Թուրքական EJDER մոդիֆիկացված զրահամեքենաները շուտով տրամադրվելու են Վրաստանի զինված ուժերին։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ԳՇ պետ Վլադիմիր Չաչիբայան։Վրաստանի պաշտպանության նախարարն ու ԳՇ պետն այցելել են Վազիանի ռազմակայան, որտեղ հետևել են EJDER-ի փորձարկումներին։

ԶԼՄ-ների տվյալներով, Թուրքիան Վրաստանին է տրամադրելու 100 այդպիսի զինտեխնիկա։
Բրյուսելում վերջերս տեղի է ունեցել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի ու Թուրքիայի նրա գործընկեր Ֆիքրի Ըշիքի հանդիպումը, որտեղ քննարկվել է Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի եռակողմ ռազմական համագործակցության հարցը։

Մայիսին Թբիլիսիում տեղի կունենա Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որտեղ նախատեսվում է ստորագրել եռակողմ համագործակցության հուշագիր։

Անկարան ներդրումներ է իրականացնում վրացական տնտեսության տարբեր ոլորտներում՝ Վրաստանն այն պատուհանն է, որի միջոցով Թուրքիան դուրս է գալիս դեպի Ադրբեջան, Կասպից ծով ու Կենտրոնական Ասիա:

Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շահագործումից հետո թե երկկողմ՝ թուրք-վրացական, թե եռակողմ՝ թուրք-վրաց-ադրբեջանական տնտեսական կապերը նոր մակարդակի վրա են բարձրանալու:

Թուրքական կապիտալի ամրապնդումը Վրաստանում քաղաքական ազդեցության համար լավ նախադրյալներ է ստեղծում, իսկ հաշվի առնելով Ադրբեջանի ու Վրաստանի սերտ էներգետիկ-տրանսպորտային, ռազմավարական կապերը Բաքուն ու Անկարան ունեն պաշտոնական Թբիլիսիի վրա ներազդելու լուրջ լծակներ՝ թուրք-ադրբեջանական տանդեմի լոբբին Թբիլիսիում այս պահին որոշիչ է:

ՀՀ-ի համար կարևոր է Վրաստանը հավասարակշռված դիրքորոշումը այդ թվում ՀՀ-ի նկատմամբ, քանի որ Վրաստանի վերածումը թուրք-ադրբեջանական հակահայկական կոալիցիայի մի մասի ՀՀ-ի հյուսիսում կստեղծի անվտանգային առումով այլ իրավիճակ՝ հաշվի առնելով ՀՀ-ի սահմանակից ադրբեջանաբնակ Քվեմո-Քարթլիի շրջանի առկայությունը, Ջավախքի հայաթափումը՝ թե օբյեկտիվ, թե սուբյեկտի պատճառներով, այնտեղ թուրք-մեսխեթցիների և աջարացիների բնակեցումը` ՀՀ-ի մեկուսացումն արդեն կուրվագծվի Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան աշխարհագրական սահմանով: