«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»

Վարչապետը հանձնարարել է եռամսյակը մեկ հանրությանը ներկայացնել ծրագրերի ընթացքի վերաբերյալ հաշվետվություն

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել հերթական խորհրդակցությունը, որի ընթացքում շարունակվել է քննարկումը ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Կրթության և գիտության, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարները վարչապետին են զեկուցել իրենց ոլորտների գերակա խնդիրների և միջոցառումների կատարման ընթացքի մասին, ներկայացրել առաջնահերթ ծրագրերը, բարեփոխումներն ու ակնկալվող արդյունքները:

Անդրադարձ է կատարվել գերատեսչությունների ներկայացրած ներդրումային ծրագրերի ընթացքին: Վարչապետին են ներկայացվել այս ուղղությամբ կատարվող քայլերը, այդ թվում՝ ծրագրերի մեկնարկի, գործընկերների հետ համագործակցության, ֆինանսական աղբյուրների հստակեցման ուղղությամբ և այլն: Ներդրումային ծրագրերի առնչությամբ վարչապետը գերատեսչությունների ղեկավարներին տվել է հստակ հանձնարարականներ և նշել. «Բոլոր այն ներդրումային ծրագրերը, որոնք ներկայացրել ենք հանրությանը, պետք է բաժանել ըստ մարզերի և ըստ ժամանակացույցի, ու յուրաքանչյուր եռամսյակը մեկ հանրությանը տալ հաշվետվություն, թե մեր ծրագրվածից ինչն ենք կատարել, ինչը՝ ոչ»:

Զեկուցվել է, որ տրանսպորտի, կապի և ՏՏ ոլորտում նախատեսվում են 119 մլն դոլարի ներդրումային ծրագրեր, որոնք ունեն աճելու միտում, քանի որ արդեն իսկ մի քանի ընկերություններ կայացրել են ներդրումային ծրագրերն ավելացնելու որոշումներ: Ոլորտում գերակա ծրագրերը հետևյալն են՝ ճանապարհաշինություն, փոստային կապի ազգային օպերատորի հաստատման գործընթացի կազմակերպում, տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտի խթանում և միջազգային ընկերությունների մուտքի շարունակական ապահովում, ՏՏ ոլորտի համար հարկային բարեփոխումների իրականացում, ՏՏ բարձրակարգ մասնագետների պատրաստում, ՏՀՏ տվյալների մշակման կենտրոնի հիմնում, միջհամայնքային երթուղային ցանցի ներդրում, ինչի ուղղությամբ առաջիկայում վարչապետին կներկայացվի ոլորտում գլոբալ փոփոխություններ նախատեսող հայեցակարգը: Քաղաքացիական ավիացիայի ոլորտի գերակայություններն են՝ հայկական շուկա նոր, այդ թվում՝ բյուջետային ավիաընկերությունների ներգրավման ուղղությամբ հետևողական աշխատանքների իրականացում, Երևանի և Գյումրիի օդանավակայաններում ուղևորների սպասարկման որակի բարելավում, բյուրոկրատական քաշքշուկների վերացում: Զեկուցվել է, որ ընթացիկ տարի ևս շարունակվում է օդային ուղևորափոխադրումների աճի միտումը, մասնավորապես, ընթացիկ տարվա առաջին երկու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արձանագրվել է 24 տոկոսի աճ:

Կրթության և գիտության ոլորտում գերակա ծրագրերն են՝ անցում ծրագրային բյուջետավորման, նախադպրոցական կրթության որակի բարելավում, նախակրթարանների շարունակական ձևավորում, հանրակրթության ամբողջական կրթակարգի ձևավորում, օտար լեզուների խորացված դպրոցների վերականգնում, ուսումնական հաստատությունների շենքային պայմանների օպտիմալացում, 1-4 դասարանների աշակերտների համար «Կայուն դպրոցական սնունդ» պիլոտային ծրագրի շարունակության ապահովում, ուսուցիչների վերապատրաստում, ավագ դպրոցների աշակերտների ծանրաբեռնվածության բեռնաթափում և օպտիմալացման բարեփոխումների իրականացում:

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գերակա ծրագրերն են՝ էներգետիկ ոլորտի 50 մլն դոլար արժողությամբ ներդրումային տարբեր ծրագրերի ֆինանսական աղբյուրի հստակեցում, էներգետիկ ենթակառուցվածքների շարունակական բարելավում, այլընտրանքային էներգետիկայի զարգացում, տարածաշրջանային էներգետիկ ծրագրերի իրականացում և այլն:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ կառավարության ղեկավարն անդրադարձել է պետական կառավարման մարմիններին տրված հանձնարարականների կատարման ժամկետներին, կատարողականներին և կարևորել կարգապահության ապահովումը: «Ինձ պետք է պատասխանատու խումբ, ժամկետ, այն, թե, ինչ նյութ ենք մենք ստանալու, այն ինչ հարցերի է պատասխանելու, ինչ խնդիր ենք դնում ու ինչ արդյունք ենք ուզում ստանալ:Ռազմավարությունը պետք է հասկանալի լինի, պարզ է, որ կյանքը հետո թելադրելու է փոփոխություն, մենք այդ վեկտրորից շեղվելու ենք, բայց գոնե ուղղությունը, թե ուր ենք գնում, պետք է հասկանանք»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Վարչապետը հանձնարարել է շարունակել նախանշված ծրագրերի ուղղությամբ հետևողական աշխատանքը և այն պահել մշտական ուշադրության և վերահսկողության ներքո: