Spiegel-ի ամսագրի շապիկին կհայտնվի Պուտինը՝ Թրամփի սանրվածքով
Spiegel ամսագրի մարտի համարի շապիկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կհայտնվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սանրվածքով: Այդ մասին հայտնում է «РИА Новости»-ն:
Պատկերի ներքևի հատվածում առկա է գրառում. «Կրկնակի տիրակալ»: Համարում նաև հոդված է հրապարակվելու «Ռուսական հարցը» վերտառությամբ՝ նվիրված Մոսկվայի հետ Թրամփի կապերի շահարկումներին:
Համարը կվաճառվի մարտի 4-ին: