Ռուսաստանը Բելառուսին գազը թանկ է վաճառում
«Ռիա Նովոստի» գործակալությունը՝ վկայակոչելով «Գազպրոմ» ընկերության նախագահի տեղակալի նամակը՝ ուղղված երկրի էներգետիկայի նախարարին՝ գրել է:
Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ ռուսական գազի հազար խմ-ի համար կազմել է 141,1 դոլար, ինչը 6.8 տոկոսով ավելի է 2016 թվականի հունվարի 1-ի գնից: Մեկ տարի առաջ հազար խմ գազը բելառուսական կողմին վաճառվել է 132 դոլարով:
Էներգետիկայի նախարարությունից հրաժարվել են մեկնաբանել նամակը, թե ինչու գազը հավասար սակագնով չի վաճառվում:
«Կողմերը պայմանավորվել են հասնել գազի միասնական գնի իրենց տարածքներում՝ առանց նշելու հստակ ժամկետներ: ԵԱՏՄ համաձայնագրի 104 հոդվածի համաձայն, գազի շուկայի միասնական շուկայի ձևավորումը պետք է ավարտվի 2025 թվականի հունվարի մեկին»,-ռուսաստանցի նախարար Գոլուբևի խոսքն է մեջբերել լրատվամիջոցը: