Վարչապետը՝ Ռեինկարնացիայի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակում (տեսանյութ)
Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի պաշտոնական մեկնարկի ժամանակ «Հանրապետական» կուսակցությունը ներկայացրել է Ռեինկարնացիա խմբի «Փոխենք աշխարհը» տեսահոլովակը:
Վարչապետ Կարեն Կարապետյանը մասնակցել է այդ տեսահոլովակի նկարահանումներին: Նա նվագում է հարվածային գործիքներ:
Տեսահոլովակում նկարահանվել են նաև աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայ լավագույն մարզիկներ: