Երկրաշարժի հետևանքով մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ. ԱՀ վարչապետի մամուլի քարտուղար
Արցախի վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես քիչ առաջ տեղեկացվել է, այսօր, տեղական ժամանակով ժամը 10:24-ին, Քարվաճառ քաղաքից 28 կմ դեպի հյուսիս-արևելք հատվածում, 10 կմ խորությամբ տեղի է ունեցել երկրաշարժ՝ 3.4 մագնիտուդ հզորությամբ:
Տեղեկացնեմ, որ երկրաշարժի հետևանքով մարդկային կորուստներ և ավերածություններ չկան, ճանապարհները նույնպես չեն վնասվել: Միայն էպիկենտրոնին մոտիկ մի քանի գյուղում գրանցվել են որոշ փոքր վնասներ, մասնավորապես՝ պատերի ճեղքերի առաջացում կամ խորացում:
Իրավիճակը հանգիստ է, խուճապային տրամադրություններ չկան բնակչության մոտ»: