ԿԸՀ-ն հրապարակել է տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում՝ www.elections.am, հրապարակվել է ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումը սպասարկող մասնագետների ձեռնարկը, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովների գտնվելու վայրերի քարտեզը:
«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հորդորում է ընտրական գործընթացի բոլոր մասնակիցներին, հատկապես տեղամասային ընտրական հանձնաժողովներում որպես անդամներ նշանակվող քաղաքացիներին, ձեռնարկի միջոցով ծանոթանալ ընտրողների գրանցումն իրականացնող տեխնիկական սարքավորումների աշխատանքին»,- ասված է ԿԸՀ-ի տարածած մամուլի հաղորդագրությունում: