Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել
Մամուլ

«Փաստ». Շվեդիայում մահացած հայի հայր. «ՀՀ իշխանությունը չի աջակցում շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը»

«Փաստ» թերթը գրում է.

«Փետրվարի 6-ին Շվեդիայի Օրեբրո քաղաքի ոստիկանությունում մահացած ՀՀ քաղաքացի Դավիթ Բարսեղյանի իրավահաջորդների հայցն ընդդեմ շվեդ ոստիկանների այս շաբաթ կներկայացվի դատարան: Այս մասին «Փաստին» ասաց մահացած ՀՀ քաղաքացու հայրը՝ Մանվել Բարսեղյանը՝ հավելելով, որ այսօրվա դրությամբ իրենք լիովին միայնակ են մնացել իրենց ցավի հետ ու շվեդ ոստիկանների անարդարության դեմ:

«Հայաստանի իշխանությունը ոչ մի բանով չի աջակցում տղայիս դեմ շվեդ ոստիկանների անմարդկային վերաբերմունքի բացահայտմանը: Մենք Շվեդիայում 3 փաստաբան ենք վարձել, այս շաբաթվա մեջ գործը կմտնի դատարան:

Փաստաբանները զարմացած ասում են, թե ձեր պետությունն ի՞նչ պետություն է, որ չի ուզում խառնվել այս գործին: Պիտի գոնե դիմեին, ասեին՝ էս մեր քաղաքացու հետ էս ի՞նչ եք արել: Այնքան անմարդկային են, որ գնացել փաստաբանին ասել են՝ ո՞ւր եք գազ տալիս»,- պատմեց մահացած երիտասարդի հայրը՝ առանց մանրամասնելու, թե որ պաշտոնյան է փաստաբանին նման բան ասել: Հոր խոսքերով՝ տղան բիզնեսով էր զբաղվում Ռուսաստանում ու ընկերների հետ շրջել է եվրոպական մի քանի երկրում:

Ըստ շվեդական ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` եղել է գողության փորձի ահազանգ մսամթերքի խանութից: «Հետո փաստաբանները գնացել, հարցրել են՝ ուր է գողոնը, պարզվել է գողոն չկա, ասել են՝ գողության փորձ է եղել, հետո դա էլ է հերքվել»,- պատմեց հայրը՝ շարունակելով. «Տղայիս մարմինը տեղափոխելու համար հայ համայնքն է վճարել, ԱԳՆ-ն չի աջակցել: Հայ համայնքն էլ է զարմացած ոստիկանների պահվածքից ու մեր կառավարության պահելաձևից: Կառավարությունից մինչև անգամ չզանգեցին, չասացին՝ ցավակցում ենք: Մենք կառավարություն չունենք, որ մեր քաղաքացու իրավունքները դրսում պաշտպանի: Տղաս Շվեդիայի ոստիկանությունում վատ է զգացել, ընկերները մեքենայով արագ հասցնելուց են եղել հիվանդանոց, ոստիկանները կանգնեցրել են, էդ պահին տղաս հետ է տվել ու ընկել է գետնին, որ ընկել է, մի կին ոստիկան եկել ոտքով խփել է, ասել է՝ բարձրացիր, դերասանություն մի արա, դուք էմիգրանտներ եք, մեր կյանքը կերել եք: Տղաս ասել է՝ մի բաժակ ջուր տվեք, վատ եմ զգում, ջուր էլ չեն տվել, որից հետո նա մահացել է ոստիկանությունում»,- պատմեց երիտասարդի հայրը:

ՀՀ ԱԳՆ-ից «Փաստի» հարցմանը, թե ինչ է արել ԱԳՆ-ն և Շվեդիայում ՀՀ դեսպանատունը՝ պատասխան պահանջելու, թե ինչու է նման վերաբերմունք եղել ՀՀ քաղաքացու հանդեպ, պատասխանել են, որ Շվեդիայում ՀՀ դեսպանությունը հայտագիր է ներկայացրել Շվեդիայի ԱԳՆ՝ խնդրելով տրամադրել դեպքի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն և ծառայողական քննության վերաբերյալ վերջնական հաշվետվությունը։ Հայտագրի մեկ օրինակ էլ ուղարկվել է Շվեդիայի կենտրոնական ոստիկանություն։

«Փետրվարի 10-ին, ի պատասխան դեսպանության գրավոր և բանավոր հարցման, Օրեբրոյի ոստիկանությունից ստացվել է հարուցված գործի մասին որոշման և Դ. Բարսեղյանի մահվան վերաբերյալ դատաբժշկական փորձաքննության կենտրոնի նախնական եզրակացության (մահվան պատճառը փափուկ ուղեղաթաղանթում ինքնաբուխ արյունազեղում, ինչն առավել արտահայտված է աջ կիսագնդի ճակատային մեկ և քունքային երկու բլթերում) պատճենները։ Արտաքին ազդեցություն և այլ անձի անփութության հետևանք, ըստ նախնական եզրակացության, չկա։ Հարցի առնչությամբ փետրվարի 14–ին Շվեդիայում ՀՀ դեսպանորդ Արշակ Մանուկյանը հանդիպել է Շվեդիայի ԱԳՆ հյուպատոսական վարչության պետ Յոն Օստրյոմ Գրյոնդհալի հետ։

Դեսպանությունը կապի մեջ է Օրեբրոյի ոստիկանության ներկայացուցիչների հետ, ինչպես նաև աջակցել է Դ. Բարսեղյանի մարմնի Հայաստան տեղափոխմանը»։ Նշենք, որ 32-ամյա Դավիթ Բարսեղյանը երկու մանկահասակ երեխաների հայր էր»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում