Հութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»

Հայաստանի դիվանագիտության նողկալի վիճակի մասին բարձրաձայնում են օտարները

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ապրիլի 5-ին Երևանում հանդիպելով հայկական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ և պատասխանելով վերջիններիս հարցերին ռուսաստանցի հայտնի լրագրող, «Մենամարտ» թոք-շոուի հաղորդավար Վլադիմիր Սոլովյովն անդրադարձել է ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ դիվանագիտությանը և կոնկրետ ՌԴ-ում ՀՀ դեսպանատան գործունեությանը… Ավելի ճիշտ հանցավոր անգործությանը…

«Ո՞վ է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանը, ո՞վ, Դուք նրան գիտե՞ք… Ի պաշտոնե՝ գուցե գիտեք, իսկ ո՞վ է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպանը՝ Փոլադ Բյուլբյուլօղլին, նա վառ անհատականություն է… Ես մի բան չեմ հասկանում… Նայեք, թե որքան էթնիկ հայեր կան ՌԴ Պետդումայում՝ սենատորներ, երբ սկսվեցին ապրիլյան իրադարձությունները, որտե՞ղ էին նրանք, ինչո՞ւ Պետդումայում լսումներ չնախաձեռնեցին, որտե՞ղ էր դեսպանն ու նրա գործունեությունը, որտե՞ղ էր այն անձանց ակտիվությունը, որոնք պետք է ոտքի կանգնեին և ասեին. «Ահա սրանք են մեր հետաքրքրությունները, և այլն, և այլն»… Այդ օրերին դեսպանը պետք է լիներ ամենուր և զանգ հնչեցներ…ՀՀ դիվանագիտության ոչ բոլոր հնարավորություններն են գործի դրվում…»,- հայտարարել է Սոլովյովը…

ՀՀ դիվանագիտության ոլորտում տիրող նողկալի վիճակի մասին արդեն բարձրաձայնում են հայերի օտարերկրացի բարեկամները…

Այս պարագայում շատ տհաճ և վիրավորական է Սոլովյովի համեմատականները Հայաստանի և Ադրբեջանի մոսկովյան դեսպանատների մասին նրա դիտարկումները… Սակայն ճշմարտությունը մեկն է… Սոլովյովը ոչ միայն շատ ճիշտ է բնութագրում Մոսկվայում ՀՀ դեսպանատան անիմաստ և անտրամաբանական գործունեությունը, այլև կասեի, որ բավական մեղմ է դա մատուցում՝ փորձելով չվիրավորել մեզ…

Մեկ տարի առաջ ես ինքս եմ առնչվել այդ դեսպանատան հանցավոր անգործության հետ, երբ ապրիլի 19-ին մասնակցեցի Մոսկվայում Ռուսաստանի Ռազմավարական Հետազոտությունների Ինստիտուտում (РИСИ) տեղի ունեցած միջազգային չորրորդ՝ «Ռուսաստանի ռազմավարությունը Կովկասում՝ գլոբալ մարտահրավերների և վտանգների համատեքստում» թեմայով գիտաժողովին…facebook-յան էջումս գրառում կատարեցի և հայաստանյան ԶԼՄ-ներից մեկին հարցազրույց տվեցի այդ առնչությամբ… Մեկ շաբաթ անց Մոսկվայում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանի անգրագետ գրչակներից մեկը վախկոտ առնետին բնորոշ մի նամակ էր հղել իմ գործատուին… Այդ ճիվաղ անգրագետը փորձել էր ինձ մեղադրել թուրք-ազերիների պատվերները կատարելու մեջ… Այո՛, այդ մեթոդներով է գործում ՌԴ-ում ՀՀ դեսպանատուն-դուքյանը… Եթե քննադատության է ենթարկվում, ապա ամենահեշտ միջոցը քննադատողին դավաճանի պիտակ կպցնելն է… Հետաքրքիր է, դեսպան Եսայանը հայ ժողովրդի բարեկամ Վ.Սոլովյովին ինչպե՞ս է բնութագրելու և ու՞մ պատվերները կատարելու մեջ է մեղադրելու՝ սեփական բացթողումները վերջինիս կողմից բարձրաձայնելու համար…

Վերջին շրջանում ավելի բացահայտ է երևում հայկական դիվանագիտության խղճուկ վիճակը… Բելառուսում ՀՀ դեսպան Ա.Խաչատրյանը բլոգեր Լապշինին Բելառուսի կողմից Բաքվին հանձնելուն վերաբերող իր հարցազրույցով մեկ անգամ ևս ապացուցեց, որ նա և դիվանագիտությունն անհամատեղելի են…

Հ.Գ. Ցավով պետք է արձանագրեմ, որ ՀՀ ԱԳՆ-ն հիմնականում դարձել է ժամկետնանց պաշտոնյաների և ՀՀ-ից «կամովին արտաքսված» որոշ հարուստների հանգրվանը…

Մեր դիվանագիտության «ուստաները» շատ են սիրում ՀՀ ԱԳՆ-ի բացթողումները և սայթաքումները բացատրել նրանով, որ դիվանագետի աշխատանքը չի երևում… Համաձայն եմ, որ շատ դեպքերում աշխատանքը չի երևում, բայց ԱՐԴՅՈՒՆՔԸ պետք է պարտադիր երևա… Մեր պարագայում ո՛չ աշխատանքն է երևում, ո՛չ էլ առավել ևս արդյունքը… Այստեղից հետևություն…Մերոնք ընդամենն աշխատանքի իմիտացիայով են զբաղված, որի հետևանքով էլ արդյունք ՉԿԱ…»: