Ահա և թաղի խուժանը. Վանաձորում պոկել են ԵԼՔ դաշինքի պաստառները (տեսանյութ)
Վանաձորի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Քրիստ Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որտեղ երկու երիտասարդ գիշերը ներկով փչացնում են «Ելք» դաշինքի քարոզչական պաստառները: Երիտասարդները արագ մոտենում են պաստառներով պատերին, պոկում պաստառները և արագ հեռանում:
Քրիստ Մարուքյանը նաև լուսանկարներ է հրապարակել (տես՝ սլայդերում) վնասված պաստառներից: