Շերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճել
Արխիվ

«Տո ես Նշանի թոշակը կտրողի մերը…». Հաշմանդամ զինվորին կարգ տալու համար գումար են պահանջել (ֆոտո)

Պաշտպանության նախարարությունն առանց հիմնավորելու կտրել է ժամկետային զինծառայության ընթացքում հաշմանդամություն ստացած Նշան Բարսեղյանի թոշակը: Այս մասին NEWSPRESS.am-ին ահազանգեց Նշանի քույրը:

Նշան Բարսեղյանն Արարատի մարզի Դաշտակերտ գյուղից է: Իր ծառայության ընթացքում՝ 2015 թ. նա ուղեղի ցնցում է ստացել և ոտքից վիրավորվել, բացի այդ, նրա մարմնի մեջ պայթյունի բեկորներ են մնացել: Բուժստուգման արդյունքում նրան հաշմանդամության 3-րդ կարգ են տվել և նշանակել թոշակ: Վիրավորված ոտքը Նշանին թույլ չի տալիս քայլել առանց ձեռնափայտի, բացի այդ, նա նաև ունի խնդիրներ՝ կապված նյարդային համակարգի հետ, ինչի հետևանքով էլ չի կարողանում աշխատել և գոյատևում է իր ստացած թոշակով:

Սակայն, արի ու տես, որ այդ մի քանի հազար դրամն էլ Պաշտպանության նախարարությունը շատ է համարել: 3 ամիս առաջ Նշանին կտրել են թոշակից:

Պատահածից նյարդայնացած Նշանն այդ մասին դժվարացավ մեզ հետ խոսել, անընդհատ բարկանում էր, սակայն մեզ հետ զրույցում նրա քույրն ամեն ինչ պատմեց:

nshan

Բանն այն է, որ նախնական բուժստուգումների արդյունքները ցույց են տվել, որ Նշանը կարող է ստանալ հաշմանդամության երկրորդ կարգ, որից էլ հետևաբար կավելանա նրա թոշակի չափը: Սակայն անցած երկու տարվա ընթացքում, կարգը փոխելու համար բուժզննում անցնելիս՝ ստուգող հանձնաժողովը նրան ակնարկել է կաշառք տալ: Իսկ երբ ամեն անգամ Նշանը մերժել է՝ նշելով, որ ինքն անօրինական ոչինչ չի անում և պահանջում է օրենքով իրեն հասանելիքը, նրան պատասխանել են, թե «քեզ ի՞նչ ա եղել որ, առողջ տղա ես, գնա, աշխատի…»:

Երեք ամիս առաջ էլ Նշանը, վերջին բուժստուգումից հետո, վերջնականապես կտրվել է թոշակից:

«Նշանին կանչել են Մուրացանի հոսպիտալ և ասել են, որ քեզ այլևս թոշակ չենք տալու, հետո ասել են՝ նստի, բացատրենք, որ հանկարծ չգնաս՝ բողոքես: Այդպես են ասել, քանի որ նախորդ տարի ևս բողոքարկեցինք, հիմա պատմությունը կրկնվում է»,- դեպքի մանրամասներն է ներկայացնում նրա քույրը:

Նրա խոսքով՝ նորությունն իմանալով, եղբայրն այլևս ոչ մի բացատրություն չի լսել, ու քանի որ նա ուղեղի ցնցում ստացած է և ունի նյարդային համակարգի որոշ խնդիրներ, առավել ևս այդ օրը հանգստացնող դեղահաբեր ընդունած չի եղել, ուստի այդ պահին չի կարողացել իրեն տիրապետել և ագրեսիվ է դրսևորել իրեն:

Խնդրով մտահոգ հայրն ու քույրը դիմել են համայնքի ղեկավար Նորիկ Մալխասյանին, ում միջնորդությամբ փորձել են հարցը ներկայացնել մարզպետ Արամայիս Գրիգորյանին և Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին:

nshann

 

NEWSPRESS.am-ի հետ զրույցում Նորիկ Մալխասյանն իր հերթին նկատեց, որ հարցը բարձրացված է, և ինքը շատ կցանկանար, որ դրան լուծում տրվեր:

«Տո ես Նշանի թոշակը կտրողի մերը….,- մեզ հետ զրույցում էմոցիաները չէր կարողանում պահել համայնքի ղեկավարը:- Եթե կարող եք՝ օգնենք Նշանին: Ես չգիտեմ՝ ինչ կարող եմ անել: Եթե իմանամ, որ մի ապտակ կտամ էդ կտրողին, ու դա կօգնի՝ կտամ, բայց իմ ձեռքին ոչինչ չկա»,- ասաց գյուղապետը:

Նշանը թերևս միակ մարդը չէ, ով տուժում է Պաշտպանության նախարարությունում տիրող կոռուպցիոն երևույթներից: Զինվորներին համապատասխան բուժսպասարկում ցույց տալու փոխարեն, զինվորական հոսպիտալն զբաղված է փողեր վերցնելով:

Փաստորեն այն, ինչ հասնում է Նշանին օրենքով, ցանկանում են կաշառքի դիմաց տալ: Իսկ եթե նույնիսկ չի հասնում, ապա դա ավելի վատ է, քանի որ կաշառքով կարող են տալ այն, ինչ օրենքով չի թույլատրվում:

Իսկ ամենացավալին այն է, որ կուռուպցիան քայքայել է ոլորտը մինչև իսկ այնքան, որ փրկելու հույսի նշույլ անգամ չի երևում: