Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը հոսպիտալացվել է Ուկրաինայում: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ պաշտոնական կայքը:
Կիևի միջազգային մրցաշարի ընթացքում Լևոն Ջուլֆալակյանի մոտ սրտի խնդիրներ են առաջացել, որի հետևանքով տեղափոխվել է հիվանդանոց և այժմ բուժում է ստանում:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն առողջություն և շուտափույթ ապաքինում է մաղթում անվանի մարզչին և մարզիկին: