Արտակարգ համերգ` արտակարգ կանանց համար (լուսանկարներ)
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում կայացավ կանանց տոնին նվիրված արտակարգ տոնական համերգ:

Մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ ԱԻ նախարարության անունից կանանց և աղջիկներին շնորհավորեց ու ջերմ բարեմաղթանքներ հղեց ԱԻ նախարարի խորհրդական Ա. Հակոբյանը` ընդգծելով նրանց դերը երկրի բարեկեցության, խաղաղության պահպանման և բնակչության պաշտպանության համակարգի զարգացման գործում:

Համերգի ընթացքում տարբեր երաժշտական կատարումներով ԱԻ նախարարության համակարգի աշխատակցուհիներին ողջունեցին հանրահայտ ու սիրված երգիչ-երգչուհիներ և երաժիշտներ` Անդրե, Էրիկ Կարապետյան, Աննա Խաչատրյան, Ռուզան Ավետիքյան, Լիանա, Հայկ Դուրգարյան, «Միմ Ստուդիո», «Չորս տարբերակ», «Միլեն» շոու-բալետ և այլն:
