Շնորհավո՛ր ձեր տոնը, սիրելի′ կանայք և աղջիկներ
Սիրելի′ կանայք, մայրեր և քույրեր…
NEWSPRESS.am-ի խմբագրական կազմը՝ հիմնադիր տնօրեն Արիանա Հովսեփյանի գլխավորությամբ, ջերմորեն շնորհավորում է բոլորիդ՝ գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ:
Թող որ առողջությունը, հաջողությունն ամուր թիկունքը լինեն միշտ Ձեզ: Մաղթում ենք անսահման սեր, կանացի հմայք ու երջանկություն: Թո՛ղ ժպիտն ու ուրախությունն անպակաս լինեն Ձեզնից:
Առանձնահատուկ ուզում ենք շնորհավորել բոլոր կին լրագրողներին: Մաղթում ենք Ձեզ համբերատարություն, հանդուրժողականություն ու անաչառություն Ձեր գործում:
Մաղթում ենք Ձեզ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ ու ստեղծագործական բեղմնավոր աշխատանք:
Սիրելի կանայք, շնորհավորում ենք ձեզ կրկին ու կրկին: Ապրեք խաղաղ՝ ի բարօրություն ձեր ընտանիքների ու հայրենիքի: