Անդրեասյանի կոռուպցիոներ ընկերուհին նոր պաշտոն է ստացել․ «Ժողովուրդ»Փարիզը շուտով կարող է դառնալ մահմեդական քաղաք. ԹրամփՀրաժարականագրության ժանրում նոր ոճ, որը դժվար է անգամ բնորոշել «քծնաքննադատություն». «Փաստ»Գիտության ոլորտում նոր ցնցումներ․ Փաշինյանը նոր նախագահ է ընտրել․ «Ժողովուրդ»Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ»7 մլն․ դրամ աշխատավարձ՝ առանց աշխատանքի ներկայանալու․ Ռուբեն Նազարեթյանը հավակնում է ՀՖՖ նախագահի պաշտոնին․ «Ժողովուրդ»Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ»Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրել
Մամուլ

«Ժամանակ». Դմիտրի Մեդվեդևը հաստատեց Սերժ Սարգսյանին

«Ժամանակ» թերթը գրում է.

«Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Ղրղըզստանում տեղի ունեցած ԵՏՄ վարչապետների խորհրդի նիստի շրջանակում հայտարարել է, թե Եվրասիական միությունից դուրս գալու դեպքում որևէ երկիր ռուսական գազի դիմաց պետք է վճարի միջազգային գնով: «Այստեղ ոչ ոք ոչ մեկին ուժով չի պահում»՝ հայտարարել էր ՌԴ վարչապետը, իրականում՝ սակայն ինքն իր այդ պնդմանը հակառակ ցույց տալով, որ ԵՏՄ-ն պահում են ուժով:

Ուժը չի ենթադրում միայն ֆիզիկական գործադրում: Գործադրման եղանակները տարբեր են, էականը բնույթն է, երբ որևէ մեկը պահվում է ոչ թե գրավչությամբ, այլ շանտաժով կամ սպառնալիքով: Իսկ ՌԴ վարչապետի խոսքը սպառնալիք է ամբողջությամբ: Մեդվեդևի այդ սպառնալիքի ենթատեքստը և հասցեատերը Բելառուսն է, հաշվի առնելով երկու երկրների հարաբերություններում վերջին շրջանի լարվածության աճը, որում զգալի տեղ ունի նաև գազի գնի շուրջ անհամաձայնությունը: Սակայն Մեդվեդևի հայտարարությունը ուշագրավ է հնչում մեկ այլ հայտարարության ֆոնին, որ արել էր Սերժ Սարգսյանն օրերս Եվրանյուզ հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Խոսելով Եվրաասոցացման գործընթացից հրաժարվելու և ԵՏՄ-ին անդամակցելու որոշման մասին, որ կայացվեց գործնականում մեկ գիշերում, Սերժ Սարգսյանը Եվրանյուզին ասում է, թե Ռուսաստանը որևէ արգելք չի դրել Եվրաասոցացման համար, պարզապես ասել է, թե այդ դեպքում Հայաստանը գազը պետք է գնի միջազգային գնով: Այդպես Սերժ Սարգսյանը փորձում էր մի կողմից ցույց տալ, թե սեպտեմբերի 3-ի իր որոշումը չի եղել ՌԴ ճնշման կամ սպառնալիքի տակ, մյուս կողմից՝ փորձում էր հիմնավորել իր այդ որոշումը:

Եվ ահա, Սարգսյանի հայտարարությունից մի քանի օր անց Ղրղզըստանում Մեդվեդևը հնչեցնում է սպառնալիք Բելառուսի հասցեին, այդպիսով՝ կարծես թե հաստատելով Սերժ Սարգսյանի խոսքերը: Իսկ դա ըստ էության բացում է երևույթի ամբողջ համատեքստը, որը նշանակում է, որ Մեդվեդևի հայտարարության հասցեատերն իրականում ԵՏՄ բոլոր անդամներն են, ոչ թե միայն Բելառուսը:

Այսինքն՝ սպառնալիքը Ռուսաստանի ունիվերսալ լեզուն է և ԵՏՄ «ցեմենտը»: Այսինքն՝ Ռուսաստանի վարչապետը չի ասում, որ ԵՏՄ-ից ոչ ոք դուրս չի գա, քանի որ այդ կառույցն ունի գրավիչ հեռանկար, տալիս է իր անդամներին տնտեսական և քաղաքական զարգացման հնարավորություն, բարձրացնում է անվտանգության մակարդակը, բազմապատկում է յուրաքանչյուր անդամի ներուժը:

ԵՏՄ պարագայում «միավորողը» սպառնալիքն է, որով հանդես է գալիս Ռուսաստանը՝ մյուս անդամների, «դաշնակիցների» հանդեպ: Եթե այսօր խնդիրը Բելառուսի հետ է, ապա սպառնալիքի հասցեատերը Բելառուսն է, երեկ խնդիրը Հայաստանի հետ էր՝ սպառնալիքը հնչել էր Հայաստանի հասցեին:

Եվրաասոցացման գնալու դեպքում Հայաստանը կհայտնվեր մի միջավայրում, որտեղ ուժեղները թույլերին կամ փոքրերին չեն սպառնում, չեն շանտաժում, չեն ահաբեկում տնտեսական կամ ռազմա-քաղաքական մահակներով, այլ առաջարկում են գործընկերություն, առաջարկում են զարգացման տարբերակներ: Դրանով է ինտեգրացիան տարբերվում ազատազրկումից, իսկ միությունը՝ համակենտրոնացման ճամբարից: Ճամբարում իհարկե կարող են լինել կեցության տարբեր աստիճաններ, ի վերջո կախված նաև վերակացուների տրամադրությունից, մեծահոգությունից, բարեհաճությունից: Բայց ճամբարի էությունը դրանից չի փոխվում, քանի որ այն զրկում է թե՛ անհատին, թե՛ պետությանը ամենակարևորից՝ ազատությունից»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում