«Հրապարակ». Խանդում են. Ծառուկյանի ուսին փարված լուսանկարով պաստառ ունենալու երջանկությունը բոլորին չի տրվել
«Հրապարակ» թերթը գրում է.
«Կուսակցություններում նաև ներքին խանդ և մրցակցություն կա։ Դա արտահայտվում է ոչ միայն ցուցակում զբաղեցրած տեղերի, ռեյտինգային կամ համամասնականով առաջադրվելու հարցերում, այլև մանր-մունր պատճառներով։
Օրինակ, «Ծառուկյան» դաշինքում խանդի հողի վրա վրդովմունք է բարձրացել ռեյտինգայինով առաջադրված թեկնածուների միջև։ Պարզվում է՝ Գագիկ Ծառուկյանի ուսին փարված լուսանկարով նախընտրական պաստառներ ունենալու երջանկությունը բոլորին տրված չի եղել։ «Թագավորի» հետ լուսանկարվել են միայն «ընտրյալները», մյուս թեկնածուները սրանից նեղսրտել են՝ համարելով, որ այդ խտրականության պատճառով անհավասար մրցակցություն է ստեղծվում դաշինքում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում