Օլեգ Եսայանը հեռանում է պաշտոնից
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Օլեգ Եսայանը հրաժեշտ է տվել դեսպանատան աշխատակիցներին ու Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներին: Այս մասին գրում է «Rusarminfo.ru»-ն:
Նա բոլորին շնորհակալություն է հայտնել դիվանագիտական առաքելության իրականացման ընթացքում իրեն ցուցաբերած աջակցության համար, մաղթել է հաջողություն:
Թե ինչով է հետագայում զբաղվելու 70-ամյա Եսայանն առայժմ հայտնի չէ: Ըստ աղբյուրի՝ լուրեր կան, որ նա կարող է նշանակվել Բելառուսում Հայաստանի դեսպան: Հիշեցնենք, որ այժմ Բելառուսում ՀՀ դեսպանը Արմեն Խաչատրյանն է:
Եսայանին, ըստ աղբյուրի, փոխարինելու է Վարդան Տողանյանը: