Նավթի համաշխարհային գներն աճում են
Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գներն աճում են:
Նյույորքյան ապրանքային բորսայում (NYMEX) թեթև տեսակի WTI նավթի ապրիլի ֆյուչերսներն աճել են 0.69%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.62 դոլարի:
Լոնդոնի ICE Futures բորսայում նավթի Brent տեսակի մայիսի մատակարարումների ֆյուչերսներն աճել են 0.63%-ով և հասել 52.52 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: