Մենք վստահում ենք վարչապետին. Գագիկ Բեգլարյան
ՀՀ տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ամեն ինչով աջակցելու է Հանրապետական կուսակցությանն ու հատկապես իր եղբորը՝ Հակոբ Բեգլարյանին:
Այս մասին այսօր նա ասաց ՀՀԿ ԳՄ նիստից առաջ:
«Ես ամեն ինչ կանեմ, որ ժողովուրդը հավատա և վստահի Բեգլարյան Հակոբին: Ես համոզված եմ, որ ընտրվելու դեպքում նա կլինի շատ լավ պատգամավոր»,-ասաց Գագիկ Բեգլարյանը:
Հարցին, թե ինչո՞ւ քարոզարշավին չի մասնակցում ՀՀ նախագահը, այլ քարոզարշավն անցկացնում է վարչապետ Կարեն Կարապետյանը, Գագիկ Բեգլարյանը պատասխանեց. «Մեզ մոտ ամեն հինգշաբթի ընդունվում են կոլեգիալ որոշումներ, այս անգամ որոշվեց, որ գնանք այդ ձևաչափով: Թե դա ինչքանո՞վ իրեն կարդարացնի, մենք բոլորս կտեսնենք ապրիլի 3-ին… Մենք վստահում ենք վարչապետին, և թեկուզ իր համար առաջին անգամ, հետաքրքիր ընտրական արշավ է կազմակերպել, որը շատ խելացի մոտեցում է»: