Մահացել է Սամվել Ալեքսանյանի հայրը
Մահացել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի հայրը: Այս մասին հայտնում են ՀՀԿ գրասենյակից:
Լիմինդր Ալեքսանյանը տևական ժամանակ հիվանդ էր: Նրա հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Երրորդություն եկեղեցում մարտի 12-ին՝ ժամը 18:00-ին, իսկ հուղարկավորության արարողությունը՝ հաջորդ օրը՝ մարտի 13-ին: