Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Նաիրիտի շուրջ հերթական անմտածված և անհասկանալի գործընթացի վերաբերյալ ներդրող Հոլդինգի նախագահի արձագանքը

EU-Asia Business Finance Center Holding-ի 2016 թվականի դեկտեմբերի 24-ի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանն ուղղված նամակին 2017թ. փետրվարի 9-ին թվագրված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանից ստացվել է պատասխան գրություն, որն ուղղակի հերթական անգամ ապացուցում է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության անտեղյակությունը Նաիրիտի շուրջ հսկայածավալ ներդրումների կոնկրետ առաջարկության վերաբերյալ:

Պատասխանը երևի թե փորձ է հիասթափեցնելու պոտենցիալ ներդրողին, դրանով իսկ նրա հետագա քայլերի կատարման ցանկության սպառման համար պայմաններ ստեղծելու նպատակով: Դեռևս հոկտեմբեր ամսին ՀՀ կառավարության և վարչապետի հետ տեղի ունեցած հանդիպման ընթացքում EU-Asia Business Finance Center Holding-ի նախագահ Աշոտ Գրիգորյանը ներկայացրել է նախադեպը չունեցող ներդրումային ծրագիր՝ Նաիրիտի վերագործարկման և արտադրության հետագա կազմակերպման համար:

Իսկ ահա նամակում արծարծված միտքը «առաջարկի ուսումնասիրման և արդյունավետության գնահատման համար այնուամենայնիվ անհրաժեշտ է ներկայացնել ներդրումային ծրագիր՝ փուլերի մանրամասն նկարագրությամբ, ժամկետների, ֆինանսական հոսքերի, շուկայի ուսումնասիրության, ռիսկերի գնահատման և այլնի վերաբերյալ տեղեկատվությամբ» նմանվում է զավեշտի, քանի որ այլ բառով դժվար է բնորոշել նման «կարևորագույն» կետի առկայությունն ու ներկայացումը այն դեպքում, երբ ներկայացվել էր հսկայական ծրագիր և այն ևս մեկ անգամ ուղարկվել էր ՀՀ կառավարություն: Այսինքն այն ներկայացվել էր երկու անգամ՝ վերագործարկման փուլերի մանրամասն նկարագրությամբ, ժամկետների, ֆինանսական հոսքերի, շուկայի ուսումնասիրության, ռիսկերի գնահատման վերաբերյալ ամբողջական և սպառիչ տեղեկատվությամբ:

Բայց հանկարծ բոլորովին անհասկանալի և չափազանց արագացված տեմպերով սկսվում է Նաիրիտի սնանկության գործընթաց, և արդեն նոյեմբերի 28-ին դատարանի վճռով գործարանը ճանաչվում է սնանկ: Եվ սա այն դեպքում, երբ նույն ամսվա՝ նոյեմբերի 14-ին հայտարարվել էր մրցույթ (տենդեր), որն ընդամենը կրեց ձևական բնույթ՝ ի սկզբանե նախատեսված լինելով միայն ժամանակ շահելու նամար:

Իսկ դատարանի 2017թ. փետրվարի 17-ի որոշումներով արդեն սկսվել է Նաիրիտի լուծարման վարույթ և կասեցվել նրա գործունեությունը:

Այս ամենից հետո ցանկացած դիմում կամ գրություն ուղղված պետական պատկան մարմիններին, Նաիրիտի հետ կապված, վերահասցեագրվել է Նաիրիտի սնանկության գործով կառավարչին կամ դատարան: Իսկ վերջին նախադասությամբ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը «խնդրում է», ներկայացնել ներդրումային ծրագիր առաջարկի ուսումնասիրման համար:

Սա արդեն զուրկ է որևէ բնորոշումից, քանի որ այն ոչ միայն իմաստազուրկ է, այլև իրենից ներկայացնում է ընդամենը երկրորդ պարբերության համառոտ նշում-կրկնություն: Փաստացի ստեղծվել է մի փակ շղթա, որի առկայությունը, հնարավորություն չի ընձեռում պոտենցիալ ներդրողին կատարելու Նաիրիտի վերագործարկման հետ կապված որևիցե քայլ: Ստեղծված իրավիճակը կրում է միտումնավոր բնույթ՝ նախատեսված փակելու բոլոր դռները ներդրողի առջև, հակառակ պարագայում կլիներ լիովին այլ իրավիճակ:

Ցավալի է, բայց փաստ, որ վերանվանված ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը շահագրգռված չէ ոչ միայն օտարերկրյա ներդրումների առկայությամբ և առաջարկությամբ, այլև ընդհանրապես Հայաստանի տնտեսական զարգացմամբ:

Նաիրիտի վերականգնման շուրջ վարվող պայքարը այսպիսով հասնում է իր գագաթնակետին: Բոլորի համար պարզ դարձավ, որ նոր վարչապետը ստացել է հանձնարարություն՝ նախկին կողոպուտները թաքցնելու համար ոչ մի պայմանների դեպքում Նաիրիտը չթողարկելու: ՀՀ տնտեսության զարգացմամբ հետաքրքրված բոլոր կուսակցությունները, կազմակերպությունները, հասարակական գործիչները և ժողովուրդը պարտավոր են ձայն բարձրացնել այս խայտառակ և աղաղակող գործընթացները կասեցնելու համար:

Nairit-stacvac patasxan

ԵՀՄՖ-ի նախագահություն
ԵՀՄՖ-ի մամլո քարտուղարություն
11.03.2017
Բրատիսլավա, Սլովակիա