Հոլանդիայի վարչապետը Էրդողանին անվանել է խելագար
Այսօր Հոլանդիայի իշխանությունները կտրականապես արգելել են Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի ինքնաթիռին վայրէջք կատարել Ռոտերդամում, որտեղ վերջինս պատրաստվում էր ելույթ ունենալ տեղի երկքաղաքացի թուրքերի հետ և գովազդել Էրդողանի նոր սահմանադրության օգտին:
Չավուշօղլուն ցանկանում էր մեկնել Հոլանդիա այն դեպքում, երբ պաշտոնական Ամստերդամը կտրականապես դեմ էր: Արձագանքելով Նիդերլանդների իշխանության քայլին Թուրքիայի բռնապետ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ Հոլանդիան նացիստական և ֆաշիստանական մնացուկ է…
Էրդողանի այս լկտիությանը արձագանքել է Հոլանդիայի վարչապետ Մարկ Ռյութեն:
«Ես հասկանում եմ, որ նրանք բարկացած են, բայց սա դուրս է գալիս բոլոր սահմաններից…»,-իր վրդովմունքն է հայտնել Նիդերլանդների վարչապետը: Ռյութեն Էրդողանի պահվածքն անվանել է ԽԵԼԱԳԱՐ…
Թուրք-հոլանդական հարաբերությունները շարունակում են կտրուկ վատթարանալ:
Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան էջ