Սարգսյանն ու Պուտինը բանակցություններ կանցկացնեն Մոսկվայում
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-15-ը կայցելի Ռուսաստանի Դաշնություն՝ այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
«2017 թվականի մարտի 14-ին և 15-ին Վլադիմիր Պուտինի հրավերով Ռուսաստան կայցելի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բարձր մակարդակի բանակցություններում, որոնք կանցկացվեն մարտի 15-ին, նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող քաղաքական, առևտրա-տնտեսական, մշակութա-հումանիտար կարևոր հարցեր, ինչպես նաև եվրասիական տարածությունում ինտեգրացիոն փոխգործակցության զարգացման հեռանկարները:
Հավելվում է, որ կողմերը մտքեր կփոխանակեն տարածաշրջանի ակտուալ խնդիրների վերաբերյալ, առաջին հերթին՝ ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող: