«Ժողովուրդ». Միհրան Պողոսյանը փորձում է տհաճ անակնկալ մատուցել Ռոբերտ Սարգսյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներձագը՝ Երևանի թիվ 1 ընտրատարածքում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով պատգամավորի թեկնածու առաջադրված Ռոբերտ Սարգսյանը, նախընտրական շտաբներ է բացել ոչ միայն Ավանում, այլ նաև Զեյթուն համայնքում, որը համարվում է ՀՀԿ-ական մեկ այլ թեկնածուի՝ Միհրան Պողոսյանի «տարածքը»:
Ընդ որում, միայն Ռուբինյանց փողոցում Ռ. Սարգսյանը երկու շտաբ է բացել, ևս մեկն էլ՝ դրան հարակից փողոցում: Մեր տեղեկություններով՝ այս քայլով Տ. Մարգարյանն ու իր աներձագը փորձել են ուժի ցուցադրման գնալ՝ հասկացնելով Մ. Պողոսյանին, որ իրենք նաև Զեյթուն համայնքից են լուրջ քվեներ տանելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Մ. Պողոսյանն ու նրա շրջապատում մի քանիսը, այս փաստը համարելով իրենց տարածք ներխուժելու փորձ, առայժմ փորձում են բացահայտ հակամարտության փոխարեն հարցերը «տակից լուծել» և Սարգսյանին Զեյթունում քվեարկության արդյունքներով տհաճ անակնկալ մատուցել»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում