Եղիշե Պետրոսյան. «Մեր Սասնա ծուռ մեր Հաց բերողը» (տեսանյութ)
Համացանցում տարածվել է «Հաց բերողը» երգը, որ նվիրված է ՊՊԾ գնդի օրերին Սասնա ծռեր խմբին հաց հասցրած Արթուր Սարգսյանին: Երգի երաժշտությունը գրել է երգահան Եղիշե Պետրոսյանը, իսկ բառերը՝ Լևոն Ղարիբյանը:
Ստորև ներկայացնում ենք նաև երգի բառերը.
Էս ի՞նչ արեց մեզ հետ ծուռ Հաց բերողը,
Մեզ նախատեց, շանթահարեց Հաց բերողը,
Մեր մեջ մարդուն արժեւորեց,
Ծնկած մարդուն վեր բարձրացրեց
Ու հիմնովին հենց մեզ փոխեց Հաց բերողը,
Մեծ հայորդի Հաց բերողը:
Էս ի՞նչ արեց ծռերիս՝ ծուռ Հաց բերողը,
Հա՞ց բերեց, թե՞ նշխար բերեց Հաց բերողը,
Մեզ մկրտեց, մյուռոն օծեց,
Քավոր կանգնեց, մարդ եղացրեց,
Մեզ ամենքիս պատիվ բերեց այդ Հաց բերողը,
Մեր խենթ ու ծուռ Հաց բերողը,
Էս ի՞նչ արեց ծռերիս ծուռ Հաց բերողը
Նոր հույս բերեց, հավատ բերեց Հաց բերողը
Մեզ հացընկեր ու բախտընկեր, մեր կաթնախպեր, արդար ախպեր,
Մեր հոր ու մոր հալալ որդի Հաց բերողը:
Մեծ հայորդի Հաց բերողը,
Մեր Սասնա ծուռ Հաց բերողը: