Վարչապետը նոր նշանակում է արել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա որոշմամբ՝ Արման Պետրոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ։
Վարչապետի համապատասխան որոշման մեջ, մասնավորապես, ասված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արման Պետրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ»։