Զինված հարձակում՝ ՕՐՕ դաշինքի համակիրների վրա. կան վիրավորներ
«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական շտաբի տեղեկություններով այսօր, Ջրառատ գյուղում «Հայաստանի Հանրապետական» կուսակցության (ՀՀԿ) տեղական կառույցի ներկայացուցիչները զինված հարձակում են գործել «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի համակիրների վրա, որի արդյունքում կան վիրավորներ: Այդ մասին ասված է «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի լրատվական ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Հավելյալ տեղեկություններ ունենալու դեպքում հանրությանը կտեղեկացնենք հաջորդիվ: