Երևանի թիվ 45 մսուր-մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրաշչակՀրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը. վարորդը հոսպիտալացվել է Վրաստանից շնորհավորել են Ալեն Սիմոնյանին հաղթանակի կապակցությամբ ՍԱՏՄ–ն ձկնամթերք արտադրողների հետ քննարկել է ոլորտում ստեղծված իրավիճակը Նիդերլանդների վարչապետը շնորհավորել է Փաշինյանին ԱԺ ընտրություններում ՔՊ-ի հաղթանակի առիթով Հայտնի է՝ ինչ խափանման միջոց է կիրառվել Հովհաննես Սահակյանի նկատմամբ Գերմանիայի կանցլերը շնորհավորել է Փաշինյանին «Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի ժողովրդին». Դանիայի վարչապետ Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես ՍահակյանինԱյս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մթնոլորտում․ ԶախարովաԱվտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի ՀովհաննիսյանԱյս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել. ԻոաննիսյանՀայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամԹրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներըՄենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները
ԲՀԿ ստացած քվեների հետ տարատեսակ թվաբանական աճպարարություններ են կատարվում. ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՀանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներ

ՀՀԿ-ն ջղաձգված է. Սպիտակի քաղաքապետը պոկում է մրցակիցների պաստառները (լուսանկարներ)

Սպիտակի քաղաքապետարանը նախընտրական շրջանում հանդես է գալիս պրիմիտիվ հակաքարոզչությամբ:

Այն, որ Սպիտակի նախկին և այժմյան քաղաքապետեր, համապատասխանաբար, Վանիկ Ասատրյանի և Գագիկ Սահակյանի մեջ սև կատու է անցել, գիտի ամեն մի սպիտակցի: Սակայն խորհրդարանական ընտրություններին ընդառաջ՝ կոնֆլիկտն ավելի է խորացել, հատկապես այն բանից հետո, երբ Վանիկ Ասատրյանն ընդգրկվեց «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակում:

Ամեն ինչ «լրջացավ» «Ծառուկյան» դաշինքի և ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մարտի 9-ին Լոռու մարզի Սպիտակ համայնք կատարած այցից հետո:

Հավանաբար, հանդիպման մարդաշատությունն այնքան էլ դուր չի եկել ՀՀԿ ներկայացուցիչներին: Այցից հետո Վանիկ Ասատրյանին և նրա համակիրներին քաղաքապետարանը գրություն է ուղարկում, որով պարտավորեցրել է վերջիններիս գործել օրենքի շրջանակում՝ հանել սահմանված չափերին չհամապատասխանող և այն պաստառները, որոնք փակցված են ոչ սահմանված վայրերում (պաստառի վրա Վանիկ Ասատրյանն է՝ Գագիկ Ծառուկյանի հետ):

pastar

Այս լուրը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց նաև քաղաքապետ Գագիկ Սահակյանը, ով այսօր, ի դեպ, առաջադրված լինելու պատճառով դադարեցրել է քաղաքապետի իր լիազորությունները:

Մեր տեղեկություններով, սակայն, քաղաքապետարանն արդեն փոխված պաստառները ևս, ոստիկանության աշխատակիցների համատեղ «ջանքերով» պոկել է տվել:

«Նախ դա ես չեմ արել, այլ քաղաքապետարանը, կարող եք քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարին հարցնել, իսկ հետո էլ դուք հաստա՞տ գիտեք, որ արդեն համապատասխանում էր այդ չափանիշներին… եթե չգիտեք՝ գնացեք, կարդացեք, օրենքով պետք է…»,- ջղաձիգ տոնով ասաց Գագիկ Սահակյանն ու սկսեց բացատրել օրենքով սահմանված կետերն ու նշել վայրերը, որտեղ չի կարելի փակցնել պաստառները: Դրանք են՝ սեփական տարածքները, եթե սեփականատերը դեմ է, սննդի կետերը ու հասարակական այլ օբյեկտներ:

Ազնվության համար պետք է նշենք, որ Վանիկ Ասատրյանի պոկված պաստառներից մեկը փակցված է եղել հենց Վանիկ Ասատրյանին պատկանող կարի ֆաբրիկայի պատին: Ընկերությունը ճիշտ է՝ պետք է սնանկ ճանաչվի, սակայն գործընթացը դեռ չի սկսվել, և ըստ էության այն դեռ նախկին քաղաքապետին է պատկանում: Այսինքն՝ Վանիկ Ասատրյանը փակցրել է իր պաստառը՝ իրեն իսկ պատկանող շենքի վրա: Մինչդեռ Գագիկ Սահակյանը պնդում է, որ ֆաբրիկան  սնանկացել է և այլևս Վանիկ Ասատրյանին չի պատկանում.

«Սնանկացման հայցը գոյություն ունի, բայց վճիռ չկա, լուծարման կառավարիչ չկա, ո՞նց կարող է սնանկացած լինել: Ես փաստաթղթերով կարող եմ ցույց տալ… ֆաբրիկան գործում է, էնտեղ մարդիկ են աշխատում»,- մեզ հետ զրույցում ասաց Վանիկ Ասատրյանը՝ հորդորելով չվախենալ նկարներից. «Ես մի բան կարող եմ ասել՝ թո՛ղ նկարից չվախենան»,-հանգիստ ասաց նա:

Փոխարենը ՀՀԿ ներկայացուցիչ Գագիկ Սահակյանն ավելի ջղաձիգ էր զրույցի ժամանակ: Դիտարկմանը, թե հարցն այստեղ վերաբերում է քաղաքապետի՝ Հանրապետական կուսակցությունը ներկայացնող պաշտոնակատարի գործելաոճին, որն ավելի շատ ոչ թե «օրենքին հետևող մարդու», այլ մրցակից թիմի նկատմամբ դիտավորություն է հիշեցնում, Գագիկ Սահակյանը բարկացած արձագանքեց. «Չ՛է, չկա տենց բան, ինձ համար տարբերություն չկա ՀՀԿ-ի ներկայացուցիչ է, թե ԲՀԿ-ի: Եթե ՀՀԿ-ի պաստառներն էլ փակցվեին՝ էլի հանել կտայինք…»:

Իհարկե, նման մոտեցումն արդարացի կլիներ, սակայն, փաստերն այլ բան են ասում.

մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ ՀՀԿ անդամների, մասնավորապես՝ ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված Արկադի Համբարձումյանի, Վահրամ Բաղդասարյանի գովազդային պաստառները փակցված են Գագիկ Սահակյանի թվարկած «արգելված վայրերում»:

xanut

Այս դեպքում թերևս կարելի ասել, որ մրցակից թիմի ներկայացուցչի և յուրայինի միջև խտրականություն է դրվում:

ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն արձագանքելով դիտարկմանը՝ նշեց, որ տեղյակ չէ, թե ինչի մասին է խոսքը:

«Դա դուք եք այդպես մեկնաբանում, ոչ թե Գագիկ Սահակյանը: Ես կխոսեմ նրա հետ, կպարզեմ՝ ինչ է տեղի ունեցել և այն ժամանակ կմեկնաբանեմ կատարվածը… օրենքը չի կարելի խախտել…»,– ասաց Ռուբեն Թադևոսյանը:

Չի քննարկվում այն, որ Վանիկ Ասատրյանն օրենքը չի խախտել այն առումով, որ պաստառը փակցրել է հենց իրեն պատկանող շենքի վրա: Մյուս կողմից էլ, եթե մատնանշվում են բնակելի շենքերն ու սննդի կետերը, ապա ՀՀԿ ներկայացուցիչների պաստառները փակցված են այդ վայրերում: Ռուբեն Թադևոսյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել այս դիտարկումը: Ավելին՝ հարցը, չգիտես ինչու, բարկացրեց նրան:

«Դուք հիմա ինձ լսո՞ւմ եք, թե ինձ հետ խոսում… ես ժամանակ չունեմ»,- ասաց նա ջղաձիգ տոնով ու անջատեց հեռախոսը: