«Հայոց աշխարհ». «Ելք»-ի նախընտրական պաստառները դաշինքի անդամներն են պոկում
«Հայոց աշխարհ»-ը գրում է․
«Օրերս զանազան լրատվամիջոցներով արագորեն տարածվեցին տեղեկություններ՝ հատկապես Լոռու մարզում «Ելք» դաշինքի նախընտրական քարոզչական պաստառները միտումնավոր վնասելու մասին: Բավական հնչեղ ու խիստ հայտարարություններ և մեղադրանքներ սկսեցին շրջանառվել, մեղավորների փնտրտուք ծավալվեց:
Մեզ հասած լուրերի համաձայն՝ այդ պաստառներն իրոք միտումնավոր վնասվել են, բայց դրանով զբաղվել են հենց պաստառատերերը՝ Մարուքյան-Փաշինյան-Սարգսյան եռյակի գլխավորած «Ելք» դաշինքի կողմնակիցների ներգրավմամբ՝ ուշադրություն հրավիրելու համար:
Դա, ի դեպ, բավական պարզ, հին, բայց նաև՝ փորձված և «արդյունավետ» հնարք է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում