«Մանչեսթեր Յունայթեդ» – «Ռոստով». հավանական մեկնարկային կազմեր (լուսանկար)
Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում «Մանչեսթեր Յունայթեդն» «Օլդ Թրաֆորդում» հյուրընկալելու է ռուսաստանյան «Ռոստովին»:
Հիշեցնենք, որ այս թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով և մանկունյանցիների միակ գոլը խփել է Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Պատասխան խաղը կայանալու է վաղը՝ մարտի 16-ին: Մեկնարկը Երևանի ժամանակով 00:05-ին է:
«Daily Star»-ը ներկայացրել է «Մանչեսթեր Յունայթեդի» հավանական մեկնարկային կազմը, որում ընդգրկված է նաև Հենրիխ Մխիթարյանը:
