Զարուհի Փոստանջյանը նոր կուսակցություն է հիմնել
Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանն իր համախոհների հետ նոր կուսակցություն է հիմնում: Այն կոչվելու է «Երկիր Ծիրանի»:
Այսօր տեղի ունեցավ կուսակցությանառաջին համագումարը, որտեղ Զարուհի Փոստանջյանը ներկայացրեց իրենց հիմնած քաղաքական ուժի ծրագրեը:
«Ընտրեցինք «Երկիր Ծիրանի» անվանումը, քանի որ մենք խնդիր ունեինք համախմբելու ողջ հայությանը: Մեր երկրի անվանումը Ծիրանի է: Ծիրանի տված պտուղը նույնպես կատարյալ է, ինչպես մեր հայրենիքը: Այն միակ միրգն է, որը բաժանվում է երկու հավասար մասի: Եթե հավասարապես բաժանվում է երկու մասի, ապա այն նաև արդարության նշան է…այս քաղաքական պլատֆորմը պետք է հիմք ստեղծի, որպեսզի մեր հայրենակիցները, ովքեր գտնվում են արտասահմանում, մասնակցեն Հայաստանի քաղաքական կյանքին», -ասաց նա:
Կուսակցության կարգախոսը կլինի՝ «Դեպի Արարատ»: