Պուտինը շնորհակալություն հայտնեց Հայաստանին Սիրիային տրամադրած հումանիտար օգնության համար
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ՌԴ նախագահը խոսեց Մոսկվայում Սերժ Սարգսյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ:
«Երախտապարտ ենք մեր հայ ընկերներին 2016 թվականի հոկտեմբերին և 2017 թվականի փետրվարին Սիրիային հումանիտար օգնություն ցուցաբերելու համար, որը Հայաստանից Սիրիա փոխադրվեց Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով»,- նշեց ՌԴ Նախագահը: