Հայաստանում սննդամթերքի անվտանգության հարցը դեռևս լուծված չէ
Այսօր Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Արդյոք այս տարիների իորք պաշտպանվել են սպառողի իրավունքները` մասնավորապես սննդամթերքի շուկայում:
Թիվ մեկ խնդիրներից ոլորտում մնում է ժամկետանց սննդի վաճառքը, որը մեծամասամբ իրացվում է մարզային իրացման կետերում, իսկ մայրաքաղաքում` խոշոր սուպերմարկետներից մինչև փոքրիկ խանութները:
Սուպերմարկետներում սովորաբար աշխատանքի են ընդունում այս պաշտոնի համար` վերապիտակավորող, իսկ փոքրիկ խանութներում վերապիտակավորումն իրրականացնում են աշխատողները. մթերքն այնքան չէ, որ դրա համար աշխատակից պահեն: Իսկ մարզերում` իրավիճակը բոլորովին բարձիթողի է:
Դա մոտավորապես նույնն է,երբ հագուստը գրում են օրինակ 10 հազար դրամ, 50 տոկոս զեղչ 5000 դրամ,իսկ իրականում հագուստ 5 հազար դրամ է: Նույնն էլ կատարվում է սննդի շուկայում` մի փոքր այլ կերպ:
Երկրորդ խնդիրը սննդամթերքի շուկայում մնում է դպրոցների մանկապարտեզների սննդի կետերը. Մշտապես ահազանգեր են ստացվում հակասանիտարական պայմանների, ոչ առողջ սննդի, ոչ հիգիենիկ պայմաններում սննդի պատրաստման մասին. Այս իրավիճակը դեռևս չի շտկվել:
Սննդամթերքի շուկայի հաջորդ խնդիրը ժամկետանց սննդի ներկրումն է, երբեմն այլ մակնշումներով, երբեմն էլ, եթե օլիգարխի է ներկրողը, ապա ըստ օլիգարխի ցանկության:
Հաջորդ խնդիրը հացի հակահիգիենիկ մատակարարումներ են. այս ոլորտը չի կարգավորվում, որովհետև ստուգումներ չի իրականացվու, և այսօր էլ ահց է մատակարվում իրացման կետեր լավագույն դեպքում գազելների բեռնախցիկում, այն տեղափոխում են ձեռքերով, հացերը ձեռքերով են հաշվում և այլն:
Հաջորդ խնդիրը կասկածելրի սննդի արտադրությունն է` կաթի փոխարեն կաթի փոշի, տավարի մսի փոխարեն գոմեշի միս` լավագույն դեպքում, երշկեղենի արտադրություն` առանց մսի օգտագործման: Երբեմն երշիկների մեջ օգտագործվում է ավանակի, ձիու միս, եթե այս կենդանիները իրենց մահով են կյանքն ավարտում` երշիկասերների բախտն ուղղակի բերում է, եթե ոչ` ապա սպառողների բախտը չի բերում:
Դեռևս խնդիր է մնում լիարժեք մակնշումները սննդամթերքի վրա, սննդամթերքի, մասնավորապես բանջարեղենի բաղադրությունը, այլ կերպ ասած ծանր մետաղների չափաքանակը, նորմավորումը և այլն:
Այսքանից հետո զարմանալի չէ, որ հիվանդացության մակարդակը Հայաստանում բարձր է, այն մեծամասամբ կապված է անորակ, ժամկետանց սննդի օգտագործման հետ: