ՊԲ դիպուկահարները շարքից հանել են հակառակորդի երկու տեսախցիկ. «Հետք» (տեսանյութ)
Արցախի պաշտպանության բանակի դիպուկահարները շարքից հանել են հակառակորդի երկու տեսախցիկ։ Դրանք տեղադրված էին հակառակորդի տարբեր ուղղությունների դիրքերի թիկունքում։ Hetq.am-ի տեսանյութում երևում է դրանցից մեկի խոցելու պահը։