Ո՛չ մի ձայն Հանրապետականին. նաիրիտցիներ (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները չեն դադարեցնում իրենց բողոքի ակցիաները: «Նաիրիտը» փրկելու և վերագործարկման պահանջով այսօր մի քանի տասնյակ նաիրիտցիներ դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի մոտ:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանը նկատեց, որ իրենք առնվազն շաբաթը մեկ հավաքվում են՝ հիշեցնելու, որ թույլ չեն տա լուծարել «Նաիրիտը»:

Կարինե Շահվերդյանը, ներկայացնելով, թե ինչ փուլում է այսօր «Նաիրիտի» հարցը՝ նաև բոլոր նաիրիտցիների անունից նշեց, որ իրենք ոչ մի հանրապետականի օգտին չեն քվեարկելու:

«Հանրապետական կուսակցությունն ամեն ինչ ոտքի տակ տալով՝ գնում է: Թույլ չենք տալու: Մենք հիմա այստեղ էլ ագիտացիա ենք անում՝ ոչ մի ձայն Հանրապետականին»,- ասաց Կարինե Շահվերդյանն ու դիմեց հավաքվածներին. «Ժողովուրդ, ձայն տալո՞ւ եք Հանրապետականին»: Ի պատասխան տիկնոջ հարցի՝ մարդիկ արձագանքեցին՝ ո՜չ…
Մանրամասները՝ տեսանյութում