Դոլարի փոխարժեքը նվազում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 16-ին, կազմել է 483.95 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,21 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 518.41 դրամ (աճել է 3.84 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 592.84 դրամ (աճել է 2.16 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.34 դրամ (աճել է 0.14 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները. արծաթ՝ 263.11 դրամ, ոսկի՝ 18,652.55 դրամ, պլատին՝ 14,516.88 դրամ։
Մարտի 16-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել: