Նախատեսվող կարգավորումները հիմք կստեղծեն կենդանիների հաշվառման միասնական համակարգի ներդրման համար Ընդդիմությունն ունի մեկ ճիշտ քայլ՝ չվերցնել մանդատները՝ ստեղծելով քաղաքական ճգնաժամ. Ֆարմանյան Տաշիրում պանրի արտադրամասի գործունեություն է կասեցվել Առեղծվածային դեպք. հովիվը իր կովերին, ցուլիկներին և երինջին հայտնաբերել է սատկած Փրկարարները վնասվածք ստացած քաղաքացուն ցուցաբերել են առաջին օգնություն Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ Ընտրությունների արդյունքները ցույց տվեցին՝ Հայաստանն ընտրել է արևմտամետ ուղի․ Լեհաստանի ԱԳ նախարար Փաշինյանի քայլերը կնպաստեն տարածաշրջանային կայունությանը և համագործակցության․ Իսրայելի ԱԳՆ Լիտվայի վարչապետը շնորհավորել է Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ Ընտրատեղամասի դիմաց պաշտոնատար անձի գործունեությանը միջամտելու համար ձերբակալվել է 2 քաղաքացի Եղեգնաձորում գործարկվելու են էլեկտրական շչակներԵս հնարավորինս շուտ կգամ Հայաստան. Մարտա Կոսը հայտարարել է Հայաստան իր այցի մասին«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը և Գագիկ Ծառուկյանը հայց են ներկայացրել՝ ընդդեմ Հանրային ՀԸ-ի․ պահանջում են հերքում և փոխհատուցում՝ 12 մլն դրամի չափովԷս խայտառակ ընտրությունների արդյունքները լեգիտիմացնելու են ոչ թե էն մարդիկ, ում վիժվածքը ողջ գիշեր զանգել աղաչել է, այլ ընդդիմությունը․․․ եթե վերցնի մանդատները․ Արթուր ԴանիելյանԲելգիայի փոխվարչապետը շնորհավորել է Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարությանը հավատարմության համար«Իշխանությունը փորձում է ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր քաղաքական գծի լիարժեք հաստատում, սակայն թվերը խոսում են այլ բանի մասին». Հենրիխ ԴանիելյանԿոտայքի մարզի բազմաթիվ հասցեներում 1 օր ջուր չի լինի Նորացված մանդատը արտացոլում է ՀՀ-ի ժողովրդի անսասան հավատն ու վստահությունը Ձեր ղեկավարության նկատմամբ. Մոդին շնորհավորել է ՓաշինյանինԵս պայքարի ցանկացած սցենարի պատրաստ եմ. Մամիկոն Ասլանյան (տեսանյութ)27/7 ընտրատեղամասում ԲՀԿ ստացել է 77 ձայն, ԿԸՀ կայքում նշված է 1 ձայն. ԲՀԿ-ն մի շարք ընտրատեղամասերում սկսել է վերահաշվարկ (փաստաթղթեր)ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են հունիսի 7-ին «Զվարթնոց»-ում ձերբակալված Հովհաննես ՍահակյանինԱյս պայմաններում հրապարակված թվերը չեն կարող արտացոլել իրական պատկերը․ «Ուժեղ Հայաստանը» հայտարարություն է տարածել Իմ անձնական կարծիքն է՝ մանդատները պետք չէ վերցնել. Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)Հայաստանում ընտրություններն անցել են ընդդիմության նկատմամբ կիրառվող ճնշումների մթնոլորտում․ ԶախարովաԱվտորիտարիզմի էջը Հայաստանում փակված է. Արարատ ՄիրզոյանԵկեք, եկեք ԱԺ. Ալեն Սիմոնյանն արդեն ծաղրում է պարտված ընդդիմությանը. ինչ կլինի հետո... (տեսանյութ)«Հայաստանը կարող է հույս դնել մեզ վրա». Ուրսուլա ֆոն դեր Լայենը շնորհավորել է ՓաշինյանինՆԱՏՕ-ի ուժերը Լատվիայի երկնքում անօդաչու թռչող սարք են խոցելՍին լավատեսությունը վատ հիվանդություն է. Նազենի ՀովհաննիսյանԱյս ընտրությունների մասին շատ բան կարելի է ասել, բայց գեթ մեկ քվե չի կեղծվել. ԻոաննիսյանՀայաստանում ընտրությունների վերահսկումը դժվար էր. Ռուսաստանի ԿԸՀ-ի անդամԹրամփը խորհուրդ է տվել Իրանին դադարեցնել Իսրայելի վրա հրթիռային հարձակումներըՄենք հավատացել ենք, որ դուք պայքարում եք ոչ թե հանուն մանդատի, այլ՝ հանուն հայրենիքի և Եռաբլուրի. զոհվածների ծնողները ընդդիմությանը կոչ են անում չվերցնել մանդատները
ԲՀԿ ստացած քվեների հետ տարատեսակ թվաբանական աճպարարություններ են կատարվում. ԲՀԿ-ն դիմելու է վերահաշվարկի համար
ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Նիկոլ ՓաշինյանինՀանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է. ՔԿԻՀՊԿ-ն հարձակվել է Հայֆայի նավթաքիմիական գործարանների վրա. Իսրայելը հարվածել է Թեհրանի համալսարանինԵթե մանդատները չեն վերցնում` ԱԺ ձևավորվում է. Արփինե ՀովհաննիսյանԴեռ հստակ չգիտենք՝ խորհրդարան անցնում են երեք, թե չորս ուժ. մանդատների բաշխվածությունը հետո կիմանանք. ԿԸՀ նախագահՇնորհավորում եմ Հայաստանին ժողովրդավարական և ազատ ընտրություններ անցկացնելու կապակցությամբ. ԶելենսկիԱրագածավան գյուղում բախվել են «Ford Transit»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ վիրավոր կաՈւժգին և ավերիչ երկրաշարժ Ֆիլիպիններում. կան մեծ թվով զոհեր և վիրավորներՄենք ձեզ ձայն չենք տվել, որ էդ ողորմելիների համար բոքսի տանձիկ աշխատեք. Արամ Գևորգյանը` ընդդիմությանըՆերկայում ունենք ավելի թուլացած և պակաս լեգիտիմությամբ իշխանություն. Կարպիս ՓաշոյանՀամոզիչ հաղթանակ էր. սկսելու ենք պայքարել քրեաօլիգարխիայի դեմ. Փաշինյան (տեսանյութ)Եմենը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին
ԿԸՀ-ն հրապարակեց ընտրությունների նախնական արդյունքները
Դատախազությունն ամփոփել է փետրվարի 7-ից մինչև հունիսի 7-ը ընտրական հանցագործություններով ստացված դիմումների, հաղորդումների արդյունքներըՌԴ-ն կընդլայնի ՀՀ-ից ձկան մատակարարումների սահմանափակումները, եթե առաջանան անասնաբուժական ռիսկերՆո՜ւ, ես 10 մլրդ-ը պակաս եմ ասում...պահել էի, որ ինչ-որ մի բանի համար կարող ա պետք գար. դե որ բացահայտեցիք՝ ասեմ. Փաշինյան (տեսանյութ)
Հասարակություն

Հայհոյանքներ, ծեծկռտուք ու դանակահարություն՝ Վանաձորում

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակչի դանակահարության դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

2017թ. մարտի 15-ին՝ ժամը 21:35-ին, «Վանաձոր բժշկական կենտրոն»-ից ահազանգ է ստացվել առ այն, որ «որովայնի կտրած-ծակած թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Վանաձոր քաղաքի 26-ամյա բնակիչը:

Ահազանգի հիման վրա ձեռնարկված անհետաձգելի քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է դեպքի վայրը, վիճաբանության պատճառը, որի ժամանակ 26-ամյա երիտասարդն ստացել է ծանր մարմնական վնասը։

Նախնական տվյալներով՝ 2017թ. մարտի 15-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 56-ամյա տղամարդը դիտողություն է արել մի խումբ երիտասարդների՝ իրենց տան բակում հայհոյելու համար, ինչից հետո երիտասարդներից մեկը ոտքով հարվածել է տղամարդու կրծքավանդակին, վայր գցել։ Վերջինս տանից վերցրել է դանակը, դուրս եկել բակ և հարվածել երիտասարդներից մեկի որովայնին։

Տղամարդը վարույթն իրականացնող մարմնին է ներկայացրել դանակը, որով, ըստ նրա հայտարարության, հարվածել է երիտասարդին։ 56-ամյա տղամարդը ևս, առողջության վատթարացման պատճառով, տեղափոխվել է «Վանաձոր բժշկական կենտրոն», որտեղ նրա մոտ ախտորոշվել է «կրծքավանդակի ոսկորների կոտրվածք»:

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի, 113-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Նախաքննության ընթացքում 26-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող, առգրավվել են նրա և 56-ամյա տղամարդու հագուստները։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:

Ձեռնարկվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ: