ՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծե ծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Ղալումյանները կրկին գործի են անցել․ Իջևանում փորձում են ապահովել Արթուր Ճաղարյանի հաղթանակը․ «Ժողովուրդ»Ուկրաինայում ձերբակալվել է քաղաքացիական հագուստով հինգ զինծառայողի uպանության մեջ կասկածվող ռուսաստանցին ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնում
Հասարակություն

Նվազ ինվազիվ վիրահատություններ ու արագ ապաքինում. «Սլավմեդ» ԲԿ

Ժամանանակից վիրաբուժությունը ու զարգացած տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս պացիենտին առաջարկել քիչ տրավմատիկ միջամտություններ, որոնք նաև երաշխավորում են հետվիրահատական կարճ շրջան ու արագ ապաքինում: «Սլավմեդ» ԲԿ-ում ներդրվել են բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի պացիենտը ստանա մատչելի ու արդյունավետ բուժում որակյալ մասնագետների կողմից:

«Առողջապահական համակարգ» մասնագիտական պարբերականի զրույցը «Սլավմեդ» ԲԿ-ի Ընդհանուր և լապարոսկոպիկ վիրաբուժության ծառայության ղեկավար, բարիատրիկ (ճարպակալման) վիրաբույժ Արամ Սեդրակյանի հետ:

-Պարոն Սեդրակյան, ընդհանուր վիրաբուժությունը ինչքան էլ պարզ, այնքան էլ բարդ հասկացություն է: Մասնավորապես ի՞նչ խնդիրներով պացիենտը կարող է դիմել մեզ:

-Մեր ծառայությունն իրականացնում է աղեստամոքսային տրակտի օրգանների (կերակրափող, ստամոքս, ենթաստամոքսային գեղձ, լյարդ, լեղապարկ, հաստ և բարակ աղիներ, տարբեր տեղակայման ճողվածքներ) վիրահատական միջամտություններ, այդ թվում՝ պրոկտոլոգիական միջամտություններ:Այլ կերպ ասած՝ իրականացնում ենք որովայնի խոռոչի օրգանների պաթոլոգիաների բուժում՝ ապահովելով հիվանդների՝ արագ և առանց բարդությունների ապաքինումը: Մեր կենտրոնը հագեցած է եվրոպական չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման համար նախատեսված բոլոր անհրաժեշտ սարքավորումներով: Վիրահատությունները կատարվում են և բաց և լապարոսկոպիկ եղանակով, սակայն նախապատվությունը տալիս ենք լապարոսկոպիային:

-Ո՞րն է առավելությունը:

– Նվազ ինվազիվություն, փոքր կտրվածքներ, հետվիրահատական բարդությունների ցածր մակարդակ, հոսպիտալացման սեղմ ժամկետ (1-2 օր), արագ ապաքինում և հիանալի կոսմետիկ արդյունավետություն. սրանք այն առավելություններն են, որոնց համար մենք նախընտրում ենք լապարասկոպիկ մեթոդը: Լապարոսկոպիկ մուտքը վիրաբույժին նաև հնարավորություն է տալիս միաժամանակ մի քանի վիրահատություններ կատարել որովայնի խոռոչի օրգանների վրա՝ համապատասխան ցուցումների առկայության դեպքում: Մենք կատարում ենք նաև մեկ կտրվածքվ լապարոսկոպիկ վիրահատություններ (SILS տեխնիկա), որոնց դեպքում մի քանի կտրվածքների փոխարեն առկա է 1 կտրվածք (մինչև 2 սմ), այն էլ պորտի մեջից: Այս մոտեցումը հրաշալի կոսմետիկ արդյունքի երաշխիքն է: Վիրահատություններն իրականացվում են վերջին սերնդի գերմանական KARL STORZ ընկերության արտադրության էնդոսկոպիկ համակարգով, որն ապահովում է մաքսիմալ բարձր որակի Full HD տեսանելիություն և մինիալի հասցնում բարդությունները վիրահատության ժամանակ՝ թույլ է տալով իրականացնել անթերի և անվտանգ վիրահատական միջամտություններ: Բայց իհարկե կարող են լինել նաև դեպքեր, երբ պահանջվում է երկփուլ կամ եռափուլ բուժում տարբեր մեթոդների կիրառմամբ։ Նման միջամտություններ ևս հաջողությամբ իրականացնում ենք:

– Ձեր ծառայությունը նաև ճարպակալման դեմ է լուծումներ առաջարկում: Ինչքանո՞վ է այն այսօր պահանջված միջամտություն:

-Ճարպակալումը քրոնիկական, ժառանգական գործոնով պայմանավորված խրոնիկ հիվանդություն է, որի հիմքում ընկած է ավելորդ ճարպի կուտակումն օրգանիզմում: Այն բերում է ոսկրա-մկանային, սիրտ-անոթային, միզասեռական համակարգերի տարբեր խնդիրների, ինչպես նաև սոցիալ-հոգեբանական բարդույթների: Մենք իրականացնում քաշի նվազեցման ինչպես ոչ վիրահատական, այնպես էլ վիրահատական միջամտություններ՝ստամոքսի բալոնավորում, օղակավորում, երկայնակի մասնահատում, դրենավորում (bypass, Sadi, BPD և այլն): Ի դեպ, մեր թիմը առաջինն էր ՀՀ-ում, որ 2007թ-ի հոկտեմբերի 10-ին իրականացրեց ճարպակալման դեմ վիրահատություն՝ստամոքսի լապարոսկոպիկ օղակավորում: Մենք առաջատարն ենք այդ ոլորտում.օգնում ենք մարդկանց ժամանակի ընթացքում անվերադարձ կորցնել ավելորդ քաշը: Այս վիրահատությունները մեծ պահանջարկ ունեն ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում, ինչը պայմանավորված է ճարպակալման խնդիրներ ունեցող մարդկանց քանակով: Մենք շատ պացիենտներ ենք ունենում ոչ միայն Հայաստանից, այլև մեզ ճանաչում ու գալիս են վիրահատվելու նաև ԱՄՆ-ից, Եվրոպայից, Մերձավոր Արևելքից, ՌԴ-ից: Մեր մասնագիտական կազմը պրոֆեսիոնալ է, մեր մոտեցումները՝ նորարար:

-Դուք նորարարությունների կողմնակից…

-Այո, մեր թիմը նաև առաջինն էր ՀՀ-ում, որ լապարոսկոպիկ եղանակով տարիներ առաջ իրականացրեց ստոծանու կերակրափողային ճողվածքի վիրահատությունը: Լինում են դեպքեր, երբ պացիենտները ամբողջությամբ չպատկերացնելով հարցի լրջությունը, փորձում են ինքնաբուժմամբ զբաղվել՝ այրոցի զգացողությունը վերացնող դեղորայքի ձեռք բերմամբ:

Դեղորայքը վերացնում է ոչ թե պատճառը, այլ հետևանքը ու ժամանակավոր ազդեցություն է ունենում: Իսկ մասնավորապես կարդիալ փականի անբավարարվածության և կերակրափողային բացվածքի ճողվածքի հետևանքով առաջացած կերակրափողի լորձաթաղանթի վերափոխումը աղիքային լորձաթաղանթի խիստ վտանգավոր է և հղի կերակրափողի ուռուցքի առաջացման հավանականությամբ: Խնդիրը պահանջում է բացառապես վիրահատական միջամտությունը, որը մենք կատարում ենք լապարասկոպիկ եղանակով:Մենք կարևորում ենք մեր պացիենտների առողջությունն ու անվտանգությունը:Վիրահատությունից 1-2 օր հետո հիվանդը կարող է գնալ տուն:

-Ո՞րն է պացիենտների հետ շփման Ձեր մոտեցումը:

-Բժշկի մասնագիտությունը ոչ ժամ, ոչ պատարագ է հարցնում: Բժիշկը պետք է հասկանա յուրաքանչյուր պացիենտի ապրումները, նրան բժշկական օգնությունից զատ նաև ցուցաբերի հոգեբանական աջակցություն: Յուրաքանչյուրի հետ պետք է խոսի իր լեզվով: Իր աշխատանքային գործունեության ընթացքում պետք է հետևի բժշկության հայտնի օրենքին՝ մի՛ վնասիր:

-Իսկ վերապատրաստումները ի՞նչ տեղ ունեն Ձեր աշխատանքում:

-Իմ կարծիքով մշտական վերապատրաստումներն ու որակավորման կատարելագործումը յուրաքանչյուր բժշկի մասնագիտական գործունեության առանցքներից պիտի լինի: Մենք հենց այս սկզբունքով ենք առաջնորդվում ու պարբերաբար մասնակցում գիտաժողովների, վերապատրաստման ծրագրերի ու աշխարհի առաջատար երկրների լավագույն մասնագետների վարպետության դասերի, նրանց նաև հրավիրում մեր կենտրոն: Այս պահին ակտիվ համագործակցություն ունենք ՌԴ տարբեր կլինիկաների հետ: Մասնավորապես անցյալ տարեվերջին «Սլավմեդ» ԲԿ-ի հրավերով և «KARL STORZ» ընկերության աջակցությամբ Ռուսաստանի առաջատար լապարոսկոպիկ վիրաբույժ, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Վլադիմիր Անիշչենկոն այցելեց մեր կենտրոն:

Այցի շրջանակներում իրականացվեցին վարպետության դասեր (master class) «Լապարոսկոպիկ վիրաբուժության ժամանակակից մոտեցումները» թեմայով, ինչպես նաև կատարվեցին ռեֆլյուքսային հիվանդության և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի վիրահատություններ վիրասրահից ուղիղ հեռարձակմամբ:

-Ձեր խորհուրդը մեր ընթերցողներին:

-Հրաժարվեք վնասակար սովորություներից՝ ծխելուց, թմրանյութեր և շատ ալկոհոլ օգտագործելուց: Խորհուրդ եմ տալիս զբաղվել ակտիվ սպորտով, ինչպես նաև շատ զբոսնել մաքուր օդին: Առողջ ապրելակերպի կարևոր նախապայմաններից է նաև տարին մեկ անգամ հետազոտվելը պրոֆիլակտիկ նպատակներով, իսկ ամենափոքր գանգատի դեպքում անհապաղ դիմեք բժշկի, ինքնաբուժությամբ մի զբաղվեք:

aram sedrakyan 1 aram sedrakyan 2 aram sedrakyan 3