Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Որտե՞ղ է թաքնված շան գլուխը. Գյուղնախի մութ խաղերը

Այս տարի ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը պարարտանյութերի մատակարարման մրցույթ էր հայտարարել, որտեղ հաղթող է ճանաչվել նվազագույն գնային առաջարկ ներկայացրած 3 ընկերություն. Մասիսի «Բերրիություն», ռուսական «Տորգովիյ դոմ Դոնսկոյ Ագրոխիմցենտր» և իրանական պարարտանյութ ներմուծող «Բարան գրուպ» ընկերությունները:

Սակայն, ավելի ուշ՝ փետրվարի 23-ին, «Բարան գրուպ»-ը (որն զբաղեցնում էր 3-րդ տեղը) փոխել է մտադրությունը և հրաժարվել մատակարարի իր պարտավորություններից:

Տրամաբանական է, որ նրա լոտերը (մարզերը) Գյուղատնտեսության նախարարությունը պետք է տար նրան հաջորդող այն կազմակերպությանը, որն ավելի մատչելի գին է առաջարկել:

NEWSPRESS.am-ի հավաստի աղբյուրների համաձայն՝ «Բարան գրուպ»-ը մեկ պարկ պարարտանյութի դիմաց առաջարկել է 7000 դրամ, իսկ նրան հաջորդող մեկ այլ կազմակերպություն՝ 6990 դրամ:

Ու չնայած դրան՝ Գյուղատնտեսության նախարարությունը մերժել է այդ ընկերությանը, որն, ի դեպ, ներկայացրել է բավականին շահավետ առաջարկ:

Մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ փոխնախարար Աշոտ Հարությունյանը նույնիսկ բանակցել է հիշյալ ընկերության հետ, որի նախնական փուլում վերջինիս առաջարկել է ներկրել պարարտանյութը:

Սակայն հանկարծ փոխել է իր մտադրությունն ու ինչ-ինչ պատճառներով հրաժարվել պայմանավորվածությունից՝ առանց որևէ բացատրության:

Սա այն դեպքում, երբ վարչապետ Կարեն Կարապետյանը պարարտանյութի ներկրման հետ կապված հատուկ հանձնարարականներ է տվել և հորդորել լինել խիստ հետևողական ու ամեն ինչ անել, որ գյուղացին հանկարծ չտուժի: Այսինքն՝ ստացվում է, որ գործադիրը մի ձեռքով խփում է սեղանին՝ կոչ անելով հողօգտագործողներին մատչելի գնով անհրաժեշտ պարարտանյութերի ձեռքբերման հարցում աջակցել, մյուս ձեռքով խոչընդոտում է հողերի արդյունավետ օգտագործմանն ու գյուղատնտեսական մթերքների արտադրության ծավալներն ավելացմանը, ինչը կարող է բարձրացնել գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Ավելի պարզ ձևակերպմամբ՝ Գյուղնախարարությունն անտեսում է իր վերադասի՝ վարչապետի հանձնարարականը և իր ղեկը պտտում իր ուզած ճանապարհով:

Հասկանալու համար, թե ինչ զարտուղի ճանապարհով է փորձում իր գործերն առաջ տանել նախարարությունը, և, ի վերջո, ինչ խնդիրներ կան նախարարության փակ դռների հետևում, փորձեցինք կապ հաստատել հենց փոխնախարար Աշոտ Հարությունյանի հետ: Նա տեղում չէր, իսկ օգնականը հորդորեց, որ անմիջապես հենց փոխնախարարի հետ կապ հաստատենք, քանի որ ինքն իրավասու չէ պատասխանել հարցին:

Աշոտ Հարությունյանն էլ, իմանալով, որ իրեն զանգահարում է լրատվության աշխատակից՝ նախ մեծահոգաբար լսեց հարցը մինչև վերջ, ապա հորդորեց զանգահարել նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնի պատասխանատուին: Դիտարկմանը, որ նախարարությունից արդեն ինձ հորդորել են թեմայի շուրջ խոսել հենց իր հետ, նա շփոթվեց, ապա արձագանքեց. «Հա, բայց ո՞վ, ո՞վ ա ասել, որ ինձ զանգեք, ես փողոցում եմ, ոչ մի բան չեմ լսում, ա՛յ, հիմա Դուք խոսում եք, ես հազիվ եմ լսում, ալո, ալո… չեմ լսում…»,- ասաց և անջատեց հեռախոսը:

Նախարարության հասարակայնության և լրատվության հետ կապերի բաժնից էլ մեզ նախ ասացին, որ սպասենք իրենց զանգին, ապա քիչ ավելի ուշ զանգահարելով՝ ասացին, որ համաձայնեցրել են Աշոտ Հարությունյանի հետ և հայտնեցին, որ նա կարող է թեմայի շուրջ հարցազրույցի համար հանդիպել՝ ոչ շուտ, քան երկուշաբթի:

«Իսկ այսօր գոնե հեռախոսազրույց չե՞ք կարող կազմակերպել» հարցին՝ հնչեց ոչ այնքան տրամաբանական պատասխան. «Աշոտ Հարությունյանը հիմա խորհրդակցության է, չի կարող»: Սա այն դեպքում, երբ նա ընդամենը մի քանի րոպե առաջ փողոցում էր:

Բայց ժամանակից առաջ չընկնեք և չփորձենք ենթադրություններով առաջնորդվել, պարզապես հուսանք, որ մեզ հուզող հարցերի պատասխաններ իսկապես կստանանք երկուշաբթի օրը:

NEWSPRESS.am-ը հետևողական կլինի պարզելու, թե որտեղ է նախարարությունը թաքցրել շան գլուխը:

Արմինե Մկրտումյան