Մխիթարյանին, Իբրային ու Պոգբային հաջողվեց ձեռք բերել, քանի որ նրանք գիտեն` թիմը խաղալու է ՉԼ-ում. Մոուրինյու
Իբրահիմովիչը կարող էր մինչ այժմ խաղալ ՊՍԺ-ում, Մխիթարյանը`«Բորուսիայում», Պոգբան`«Յուվենտուսում», բայց մեզ հաջողվեց նրանց ձեռք բերել, քանի որ նրանք գիտեն մեր թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգա: Այդ մասին հայտարարել է «կարմիր սատանաների» մարզիչ Ժոզե Մոուրինյուն:
Նա նշել է, որ աղմկահարույց տրանսֆերներ իրականացնելու համար պարտադիր չէ, որ թիմը հանդես գա Չեմպիոնների լիգայում:
«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ ակումբ է:Իբրահիմովիչը կարող էր մինչ այժմ խաղալ ՊՍԺ-ում, Մխիթարյանը`«Բորուսիայում», Պոգբան`«Յուվենտուսում», բայց մեզ հաջողվեց նրանց ձեռք բերել, քանի որ նրանք գիտեն` վաղ թե ուշ մեր թիմը դուրս կգա Չեմպիոնների լիգա: Եթե որևէ ֆուտբոլիստ չի ցանկանում մեզ միանալ միայն այն բանի համար, որ մենք ՉԼ-ում չենք խաղում, ապա ուրախ եմ, որ այդ խաղացողը մեր թիմում չէ»,- պարտուգալացի մասնագետի խոսքը մեջբերել է BBC-ն: