Արթուր Աղաբեկյանն ազատվել է պաշտոնից
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 20-ին ստորագրել է հրամանագիր Արթուր Աղաբեկյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնից ազատելու մասին` իր դիմումի համաձայն։ Հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նա ԼՂՀ փոխվարչապետ էր նշանակվել 2012 թ. սեպտեմբերի 22-ին: