Ազգային ժողովի նիստը չի կայացել
Այսօր մեկնարկեց հինգերորդ գումարման Ազգային ժողովի տասնմեկերորդ նստաշրջանի քառօրյան, սակայն, ինչպես նախորդ նիստին, այս անգամ ևս քվորում չլինելու պատճառով նիստը չկայացավ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովում քվորում ապահովելու համար անհրաժեշտ է 66 պատգամավորի ներկայություն, սակայն այսօր գրանցվել էր ընդամենը 23 պատգամավոր։
Նշենք, որ «Ազգային ժողովի կանոնակարգի» 44-րդ հոդվածի համաձայն՝ եթե քվորում չի ապահովում, ապա գրանցումը շարունակվում է մինչև քվորում ապահովելը՝ առնվազն 3 ժամ։