«Հրապարակ». Բժշկականի ռեկտորը կարգադրել է աշխատանքից հեռացնել ապրիլյան պատերազմի մասնակցի մորը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ուրբաթ օրը Բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն այցելել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոց՝ շրջայցի: Կլինիկայի աշխատակից Աստղիկ Թադևոսյանի բաժնում՝ համակարգչի վրա ռեկտորը փոշի է նկատել, մատով ցուցադրաբար մաքրել է համակարգչի էկրանը և տեղում կարգադրել հեռացնել նրան աշխատանքից:
Մուրադյանին մի կերպ են հանգստացրել՝ տեղեկացնելով, որ տիկնոջ որդիներից մեկը ծառայում է Արցախի բանակում, իսկ մյուսն ապրիլյան պատերազմի մասնակիցներից է:
Համալսարանում ծանր են տանում, որ ռեկտորը մի կողմից աջակցում է վիրավոր զինվորներին, անգամ վերջերս նոր նախաձեռնությամբ է հանդես եկել՝ Թերլեմեզյանի ուսանողները բացիկներ են ձևավորում և վաճառքից ստացած հասույթը տրամադրում են զինվորների բուժմանը, մյուս կողմից չնչին առիթով վիրավորել է և պատրաստվում է ազատել զինվորի մորը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում