Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով

ՀՀԿ խոստովանությունը․ գյուղատնտեսությունը ողբալի վիճակում է

ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի գյուղատնտեսական բլոկում կարդում ենք, որ երկրում առկա են չօգտագործվող հողատարածքներ, ակնհայտ են ժամանակակից ֆերմերների խավի ձևավորման խիստ ցածր տեմպերը, ձևավորմանն աջակցող կառույցների և գործընթացների անբավարարությունը, ինտենսիվ գյուղատնտեսության և առաջադեմ տեխնոլոգիաների ոչ բավարար տարածվածությունը, գյուղատնտեսության մեքենայացման ցածր մակարդակը, տնտեսավարողների ժամկետանց վարկերը, գյուղատնտեսական արտադրանքի իրացման ոչ արդյունավետ համակարգը:

Երկրում ցածր արտադրողական բազմաթիվ տնտեսություններ ի վիճակի չեն ապահովել բավարար կենսամակարդակ, առկա է գյուղատնտեսության ներուժի ցածր իրացման մակարդակ, պարենի ներմուծման օպտիմալից բարձր մակարդակ:

ՀՀԿ-ն նպատակ ունի ապահովել աստիճանական անցում արտահանմանն ուղղված բարձր արտադրողական և վերամշակված սննդի շղթային՝ ինտեգրված գյուղատնտեսության և զբաղվածության հնարավորինս բարձր մակարդակի պայմաններում: Նպատակին հասնելու համար մտադիր են առաջիկա երկու տարվա ընթացքում բարձրացնել գյուղատնտեսական հողատարածքների նպատակային օգտագործման մակարդակը, ստեղծել համապատասխան պայմաններ՝ 2018-2020 թվականների ընթացքում տարեկան մինչև 100 հեկտար նոր ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար, ավելացնել գյուղատնտեսությանը տրամադրվող վարկերի մատչելիությունը, մսի իրացման գործընթացում ստեղծել պարտադիր սպանդանոցային մորթի պահանջներ՝ 2017-2018 թվականներին մինչև 65 տոկոս սպանդանոցային մորթի անցման նպատակով, ապահովել գյուղատնտեսական տեխնիկայի նորացման, սպասարկման և մատակարարման մատչելի մեխանիզմների ներդրումը:

Գերկարևորություն է տրվելու սննդամթերքի անվտանգության հարցերին։ Վերացնելու են վերահսկողական մեխանիզմների թերությունները և բարձրացնելու են արդյունավետությունը, որպեսզի խանութներում վաճառվող սննդի որակն անհանգստության պատճառ չհանդիսանա: Միաժամանակ ձգտելու են երկրի պարենային անվտանգության մակարդակի բարձրացմանը՝ որպես ռազմավարական նշանակության նպատակ։

Լա′վ, այս տարիներին ինչո՞վ էր զբաղվում ՀՀԿ-ն գյուղատնտեսության ոլորտում, չէ՞ որ այս ծրագիրն իշխող քաղաքական ուժի ծրագիրն է, ոչ թե ընդդիմադիր, որը քննադատում է իշխանությանը՝ տարիների անգործության համար։

ՀՀԿ-ն խոստովանում է, որ այս տարիներին, բացի թղթե գյուղատնտեսությունից, ոչինչ ավելին չի արել, ի՞նչ երաշխիք, որ հետայսու որևէ քայլ կձեռնարկեն՝ ոչ մի։ Պարզապես ՀՀԿ նախընտրական գյուղատնտեսական բլոկից ակնհայտ է, որ իշխանության տարիներին ՀՀԿ-ն գյուղոլորտում որևէ ներդրում չունի, այդ է պատճառը, որ մշակովի հողերի ուղիղ կեսը, եթե ոչ պակաս՝ չի մշակվում, արդյունավետությունը ցածր է, սննդամթերքի անվտանգության ոլորտում բացակայում է կամ գրեթե բացակայում է վերահսկողությունը, պարենային անվտանգությունը ողբալի վիճակում է և այլն։

Ինչպես ասում են՝ անկեղծ խոստովանումը մեղմացնում է մեղքը, սակայն պատժից չի ազատում:

NEWSPRESS.am