Խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում. Պավլիկ Մանուկյանը՝ Կարեն Կարապետյանին
ՀՀ վարչապետ պ-ն Կ. Կարապետյանին
Հարգելի պարոն Կարապետյան
Ցավով տեղեկացա, որ ազատամարտիկ Արթուր Սարգսյանը՝ մեզ՝ Սասնա ծռերիս Հաց բերողը, չի հուղարկավորվելու Եռաբլուր պանթեոնում: Հուսով եմ, հաշվի առնելով արցախյան ազատամարտում իմ համեստ ծառայությունները, հետմահու կարժանանամ Եռաբլուրում հուղարկավորվելու պատվին: Սակայն, 2016թ. հուլիսի 26-ին հայոց ազատամարտի երկնակամարում փայլատակեց մի աստղ, ով իր սխրանքով գերազանցեց ինձ, և ոչ միայն ինձ: Ուստի, խնդրում եմ թույլատրել Արթուր Սարգսյանին հուղարկավորել Եռաբլուրի՝ ինձ հատկացվելիք տեղում:
Հարգանքով՝ Պավլիկ Մանուկյան Սասնա ծուռ,
Դատապարտյալների հիվանդանոց ՔԿՀ,
20.03.2016թ.