«ՀԺ». Կառավարությունը նախատեսում է մերժել Զարուհի Փոստանջյանի երեք օրինագծերը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է․
«ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգում տեղ է գտել ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից ներկայացված միանգամից երեք օրենքների նախագծերին եզրակացություն տալու հարցը:
Նախագծերը հետևյալն են. «Բնիկ ժողովուրդների իրավունքների մասին», «Թուրքիայի Հանրապետության կողմից հայրենի բնօրրանի` Հայաստանի տարածքների բռնազավթումը (օկուպացիան) և հայերի Մեծ հայրենազրկումը դատապարտելու մասին» և «1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի և հոկտեմբերի 13-ի Կարսի պայմանագրերի հակահայկական ապօրինի հոդվածների դատապարտման և չճանաչման մասին»:
Այս նախագծերից առաջինը ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը, իսկ մյուս երկուսը` ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նշված բոլոր նախագծերին կառավարությունը նախատեսում է բացասական եզրակացություն տալ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։