Մինչև ժամը 17:00-ը լույս չի լինիՄոտ 4 անգամ պարգեւավճարներն աճել են. «Հրապարակ»Մարդիկ վճարել են, մեքենաները չեն ստացել․ «Էլդրայվը» ստացել է նախազգուշացում․ «Ժողովուրդ»Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ»Փաշինյանի իշխանության օրոք պետական թերթերը մեկը մյուսի հետևից փակվեցին․ հայկական տպագիր մամուլը ճգնաժամի առաջ է․ «Ժողովուրդ»Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ»Փաշինյանը Ղազախստանն ու Ղրղզստանը շփոթել է և ազատել արարողակարգի պետին․ «Ժողովուրդ»ՔՊ թեկնածուն նախընտրական կաշառք է խոստանում, անչափահասներին օգտագործում. «Հրապարակ»Հանուն Դենիս Ջորկաեֆի՝ ՀՖՖ-ն արտահերթ նիստով «կանոն» է փոխում. Սիմիդյանի թեկնածուն՝ փոխնախագահ. «Ժողովուրդ»Արսեն Թորոսյանին թանկարժեք վագր են նվիրել. «Հրապարակ»Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ»Ինչու է Սամվել Կարապետյանին կալանքի տարած քննչական խմբի ղեկավարը լքել Քննչական կոմիտեն․ «Ժողովուրդ»«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի ծննդատանը նորածին է մահացել. «Հրապարակ»Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ»Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ»Որն է Վանոյանի հեռացման պատճառը. «Հրապարակ»Ալ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղին Յուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱ Տաջիկստանում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Կոբալտ-2026» հատուկ զորավարժությունները ՀԱՊԿ-ը, ԱՊՀ-ն և ՇՀԿ-ն քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերն ու Աֆղանստանից բխող ռիսկերը Թրամփը հայտարարել է Պուտինի և Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու մտադրության մասին ԵԱՏՄ-ն ընդլայնում է տնտեսական համագործակցությունը երրորդ երկրների հետ Ապօրինի ճնշումների հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի. ՓաշինյանԷմին Օհանյանը «Atyrau Open 2026» միջազգային մրցաշարի միանձնյա առաջատարն է Ազգային հիշողությունը չպետք է դառնա ոչ անհատի անձեռնմխելիության, ոչ էլ անցյալը ջնջելու միջոց Ադրբեջանի և ԱՄԷ-ի ռազմաօդային ուժերի հրամանատարները քննարկել են համագործակցության զարգացումը Փեզեշքիանը կոչ է արել արագացնել Ռուսաստանի հետ համաձայնագրերի իրականացումը ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Ֆրանսիայում սահմանվել է պարետային ժամ․ սահմանափակումները տարածվել են Փարիզի և այլ քաղաքների վրա Վիշեգրադի խմբի երկրները Բրյուսելից պահանջում են մեղմացնել ռուսական էներգակիրներից հրաժարվելու կանոնները Մատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը Թուրքիայի Յոլուսթու գյուղում հայկական տապանաքարը դարձել է մայթի մի մաս Պակիստանը հութիների հարձակումների ֆոնին անհրաժեշտ ցանկացած օգնություն կտրամադրի Սաուդյան ԱրաբիայինԱղվերանի անտառում ծառից կախվшծ հայտնաբերվել է ՌԴ 22-ամյա քաղաքացու դինՄակրոնը զանգվածային անկարգություններից հետո հրաժարվել է ընդունել Ֆրանսիայի ՆԳ նախարարի հրաժարականըCOP17. Հայաստանը ներկայացրել է դպրոցական սննդի առաջատար փորձը՝ որպես կենսաբազմազանության արդյունավետ մոդելԱրաղչին Եվրոպային մեղադրել է Ուկրաինայի պատերազմը ձգձգելու մեջGoldman Sachs-ը նախազգուշացրել է եվրագոտում պարտքային ճգնաժամի կրկնության վտանգի մասինԱդրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Թուրքիայի յոթ քաղաքացու նկատմամբԱԳ փոխնախարարը կարևորել է պարենային անվտանգության հարցերում միջազգային համագործակցությունըTRIPP-ի համաձայնագրի վավերացման նախագիծը ներառված է ԱԺ օրակարգումՅուրա Զալյանը բրոնզե մեդալ է նվաճել. կարատեի մինչև 21 տարեկանների ԱԱՌուբինյանը ԱՊՀ վեհաժողովի նիստին մասնակցելու համար գործուղման կարգադրություն է ստորագրելՓաշինյանը հանձնարարել է շարունակել պետական ակտիվների կառավարման ուղղությամբ աշխատանքներըՓաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ ՇարմազանովԼավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանըԹուրքիան դարձել է Եվրոպայի պլաստիկ թափոնների աղբանոցը. BloombergԱրցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան. Sputnik Արմենիա«Քանաքեռցի Տույի» և ևս չորս անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման. «Փաստինֆո»Թուրքիան և Ադրբեջանը գժտվել են հիջաբի և Իսրայելի պատճառով․ ինչ է թաքնված դաշնակիցների տարաձայնությունների հետևում. Forbes
Մամուլ

«Փաստ». «Սասնա ծռեր-1-ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ. Գագիկ Մելքոնյան

Երեկ ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, ում ԱԱԾ-ն ձերբակալել է Վրաստանից մաքսանենգ եղանակով «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու գործի շրջանակում, «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի համոզմամբ, քաղաքական հետապնդման է ենթարկվում, քանի որ չէր կարող առնչություն ունենալ ո՛չ «Իգլա» բերելու, ո՛չ «Սասնա ծռեր-2» կազմակերպելու հետ:

Նշենք, որ ըստ ԱԱԾ-ի՝ դեպքի առթիվ երեկ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասի և 235.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Նշենք նաև, որ երեկ ձերբակալվել է ևս 2 անձ։ Այս մեղադրանքով Սամվել Բաբայանին սպառնում է 2-6 տարվա ազատազրկում:

Ներկայացնում ենք «Փաստ»-ի զրույցը «ՕՐՕ» դաշինքի ներկայացուցիչ, ՊՆ նախկին փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Գագիկ Մելքոնյանի հետ:

-Պարոն Մելքոնյան, ձերբակալված Սամվել Բաբայանը կամ «ՕՐՕ» դաշինքը կարո՞ղ էին առնչություն ունենալ «Իգլա» զենիթա–հրթիռային համալիրի արձակման խողովակ բերելու հետ:

– Սամվել Բաբայանը բանակում չի աշխատում, որ «Իգլայով» զբաղվի: Ունենք պաշտպանության նախարար, ինքը պետք է զբաղվի «Իգլա» բերելով: Էս երկրում կարան ծառին բռնաբարության հոդված դնեն, կալանավորեն: Էս երկիրն էդ վիճակում ա: Նույն ձևով կարան ասեն՝ Սամվել Բաբայան, դու «Իգլա» ես բերել: «Իգլան» ի՞նչ կապ ունի Սամվել Բաբայանի հետ, ես զարմանում եմ ուղղակի: Իշխանությունը ցայտնոտի մեջ ա:

-Իսկ ԱԱԾ-ն «ՕՐՕ» դաշինքի մյուս անդամների, օրինակ, Ձեր հանդեպ հետաքրքրություն ցուցաբերե՞լ է:

-Բայց «Իգլան» ի՞նչ կապ ունի մեր հետ: Ո՛չ տանկի հետ գործ ունենք, ո՛չ սամալյոտի հետ, ո՛չ «Իգլայի» հետ: Մենք դուրս ենք եկել պայքարի, համապետական ընտրություն է, ուզում ենք ընտրություններով ինչ-որ բան փոխենք: Էստեղ «Իգլայի» խնդիր չկա, պատերազմի խնդիր չկա:

-Կարծում եք՝ սա քաղաքական հետապնդո՞ւմ է Սամվել Բաբայանի նկատմամբ:

– Իհարկե, էն էլ ոնց: Քաղաքական հետապնդում չլինի, «Իգլան» ի՞նչ գործ ունի Սամվել Բաբայանի հետ կամ մեր հետ, դաշինքի հետ «Իգլան» ի՞նչ գործ ունի: «Իգլան» ո՞ւմ համար էր բերում, սամալյո՞տ էր խփում: Կարո՞ղ է Օսկանյանն ու Րաֆֆին «Իգլա» կրակող են, «Իգլան» ո՞ւմ համար են բերում:

– Իսկ հնարավոր համարո՞ւմ եք, որ դաշինքի այլ անդամի, օրինակ, Սեյրան Օհանյանին ձերբակալեն:

-Մեր երկրում ամեն ինչ էլ հնարավոր է:

-Դուք այժմ ի՞նչ եք պատրաստվում անել:

-Ոչ մի բան, ձեռքներս շղթայում ենք, գնում ենք հանձնվում ենք մեր իշխանություններին, իրանց էդ ա պետք: Ողղակի ամբողջ ազգը Հանրապետականին դեմ ա, չի ընդունում ՀՀԿ-ին, հիմի իրանք ինչ-որ բան են ուզում անեն, էդ ի վնաս իրանց են անելու, միանշանակ: Բռնապետություն ա դարձել արդեն, ինչի՞ մասին ա խոսքը:

-Մամուլն այսօր գրել է, որ Սամվել Բաբայանը ծրագրել է «Սասնա ծռեր-2» կազմակերպել ու իշխանությանը դա հայտնի է դարձել:

-Սամվել Բաբայանը «Սասնա ծռեր 2-ի» հետ ի՞նչ կապ ունի, երբ «Սասնա ծռեր-1-ն» էլ ա իշխանությունը կազմակերպել, Նորքի դեպքերն էլ: Էդ լրիվ իշխանության կազմակերպածն ա: Էդ բոլոր գործերը թողել են օդի մեջ, որ վաղն ով որ իշխանությանն ասի՝ էս ժողովրդին տեր կանգնեք, երկրին տեր կանգնեք, կալանավորեն: Ասեն՝ դուք «Սասնա ծռեր-2» եք, «Սասնա ծռեր-3» եք, Նորքի հանցախումբ եք: Էս ա ամբողջ սցենարը: Թե չէ Բաբայան Սամվելն ի՞նչ կապ ունի «Սասնա ծռեր-2-ի» հետ, կամ էս երկրում կարա՞ «Սասնա ծռեր 2-3» լինի, երբ 3-ից 2-ը կամ ԿԳԲ-ում են գրանցված, կամ ոստիկանությունում: Ո՞նց կարա էս երկրում «Սասնա ծռեր 2» լինի, երբ որ «Սասնա ծռեր 1-ը» իշխանությունն է սարքել մեր գերազանց տղերքի գլխին:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: