«Ժամանակ». Աշոտյանին, Շարմազանովին և Կարեն Ավագյանին ՀՀԿ-ում արգելել են քարոզչությանը մասնակցել
«Ժամանակ» թերթը գրում է.
«ՀՀԿ-ում կտրուկ արգելել են քարոզչությանը մասնակցել Արմեն Աշոտյանին, Էդուարդ Շարմազանովին և Կարեն Ավագյանին։ Նրանք իրավունք չունեն վարչապետի գլխավորած թիմի հետ մասնակցեն ՀՀԿ-ի քարոզչությանը։
Ըստ ներքին ուսումնասիրության՝ այդ երեք ՀՀԿ-ականների նկատմամբ հասարակական դժգոհությունն այնքան մեծ է, որ նրանց միայն հայտնվելը ՀՀԿ-ի զանգվածային միջոցառումներին կարող է շատ մեծ բացասական հետևանքներ ունենալ ՀՀԿ-ի համար։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում