Օլեգ Եսայանը նշանակվել է Բելառուսում ՀՀ դեսպան
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին Բելառուսի Հանրապետությունում Հայաստանին Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին:
Նախագահի հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` որոշում եմ.
Օլեգ Եսայանին նշանակել Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Մինսկ)»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Օլեգ Եսայանին նշանակել Անկախ պետությունների համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում Հայաuտանի Հանրապետության մշտական լիազոր ներկայացուցիչ: