Արգելակները չպահեցին. Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանն ավտովթարի են ենթարկվել
«Ելք» դաշինքի անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ինքը նույն դաշինքի ևս երկու անդամի հետ ավտովթարի է ենթարկվել:
«Իմ մեքենայով վթարի ենթարկվեցինք։ Արգելակները չպահեցին, բախվեցինք դիմացի մեքենային։ Ղեկին ես էի։
Մեքենայի մեջ էին նաև Էդմոն Մարուքյանը և Արամ Սարգսյանը։
Արագությունը մեծ չէր։ Վիրավորներ չկան»։